27 июн. 2011 г.

Արտակ Ալեքսանյանը հեռանում է Հ1-ից

Հայտնի հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը պատրաստվում է դուրս գալ Հանրային հեռուստաընկերությունից՝ նույն ոլորտում այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Այս մասին Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ լրագրողը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հեռուստաընկերությունում ինչ-որ հակասությունն է իր հեռանալու պատճառը, Ալեքանյանն ասաց. «Ընդհակառակը։ Ես Հ1-ի և «Հայլուր» լրատվականի ղեկավարության հետ միշտ, և հիմա էլ շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ եմ»։ Նա հաստատեց այն լուրը, որ գրավիչ առաջարկ է ստացել և նշանակվելու է «Արմնյուզ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։

Արտակ Ալեքսանյանը նաև հերքեց այն լուրերը, թե ինքը Հ1-ից հեռանում է իր թիմի հետ՝ նշելով, որ ինքը Հ1-ում սեփական թիմ չունի, պարզապես իր թիմը («Բանաձև» հեռուստանախագծի ստեղծագործական խումբը) աշխատում է Հանրայինի համար։
                                                                                                                   tert.am

Комментариев нет:

Отправить комментарий