Ընտանեկան բռնությունը շարունակում է նորանոր հրեշավոր եւ վտանգավոր դրսեւումներ ստանալ հայկական հասարակությունում, որտեղ շատ ու շատ կանայք արմատացած գենդերային կարծրատիպերի գերիներն են: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը ընտանեկան բռնության նորանոր դեպքերի մասին տեղեկատվություն է ստանում եւ հետեւում է դրանց զարգացմանը:
Վերջերս արձանագրված դեպքերից, կարելի է նշել, օրինակ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ՔԿԱԳ բաժնում մայիսի 2-ին Հայկ Դավթյանի կողմից իր կնոջը` 25-ամյա Աստղիկ Ղազարյանի դանակահարելու փաստը: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ա. Ղազարյանին վիրահատել են: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Մեկ այլ դեպք գրանցվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժանմունքում, երբ 73–ամյա ամուսինը դանակով հարվածել է կնոջը: Բարեբախտաբար, կնոջ առողջությանը վտանգ չի սպառնում:
Ընտանեկան բռնության հանդուրժումը եւ հասարակության անտարբերությունը այս երեւույթի նկատմամբ խարխլում է հայ ընտանիքների հիմքը, այս չարիքը դառնում է շատ կանանց եւ երեխաների դժբախտության, անդառնալի կորստի պատճառ:
Մի′ լռեք, բարձրաձայնե′ք հանուն ձեր կյանքի, առողջության, հանուն ձեր եւ ձեր երեխաների անվտանգ ապագայի:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց շրջապատում ականատես են լինում ընտանեկան բռնության դեպքերի, ահազանգել իրենց:

Комментариев нет:
Отправить комментарий