1.Այն մասին, որ պարզապես անհրաժեշտ է նստել և գրել
Ծրագրավորելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է պարզապես գրել: Հարցը նրանում է, որ պետք է գրել ու ոչ թե երազել գրելու մասին: Սա է միակ ճանապարհը սեփական ոճ ստեղծելու:
Ֆիլլիս Դորոտի Ջեյմս՝ անգլիացի գրող, «ժամանակակից Ագաթա Քրիստի»
2. Այն մասին, որ անհրաժեշտ է սկսել ավելի վաղ, քան դուք պատրաստ կլինեք
Որքան ավելի երկար ենք այս ու այն կողմ անում՝ «պատրաստ լինելու համար», այնքան ավելի ու ավելի շատ էներգիա ենք կորցնում: Մեր ներքին Դիմադրությանը դուր է գալիս, երբ հապաղում ենք, չափազանց երկար պատրաստվում: Եվ, ի պատասխան, անհրաժեշտ է պարզապես առաջ նետվել ու սկսել:
Ստիվեն Պրեսսֆիլդ՝ ամերիկացի սցենարիստ և գրող3. Այն մասին, որ անհրաժեշտ է օրակարգ սահմանել
Կողմնորոշվեք, թե օրվա, որ ժամին է ձեզ ավելի հարմար գրելը, և գրեք: Թույլ մի տվեք, որ ուրիշ որևէ բան խանգարի ձեզ այդ ժամանակահատվածում: Եվ այսպիսով՝ խոհանոցի խառնաշփոթը ձեզ այլևս չի անհանգստացնի:
Էսթեր Ֆրոյդ, բրիտանացի գրող
4. Այն մասին, որ անհրաժեշտ է համացանցից անջատվել
Աշխատեք այն համակարգչով, որը համացանցին միացված չէ:
Զեդի Սմիթ՝ անգլիացի գրող
5.Այն մասին, որ անհրաժեշտ է նախևառաջ թեմա գտնել
Գտեք ձեզ հուզող թեմաներ, որոնք, ըստ ձեր սրտի հուշման, կարող են հուզել և ուրիշներին: Ձեր ոճի գերող առանձնահատկությունները պետք է լինեն իրական ապրումներն ու զգացմունքներ և ոչ բառերի խաղը: Ես իհարկե ձեզ վեպ գրելու կոչ չեմ անում, սակայն ձեզ անհանգստացնող ինչ-որ բանի մասին, դուք կարող եք գրել. ասենք ինչ-որ միջնորդություն քաղաքապետին` ձեր տան առջև եղած ճանապարհափոսերի մասին կամ սիրային նամակ՝ ուղղված ձեր հարևանությամբ ապրող աղջկան:
Կուրտ Վոնեգուտ՝ համաշխարհային ճանաչման ամերիկացի գրող
6. Այն մասին, որ անհրաժեշտ է մտքերը հավաք պահել
Գտեք կանոնակարգման ինչ-որ կառուցվածք` ձեր գրառումների և նյութերի համար և մշտապես հետևեք դրան. (եթե դուք աուդիո կամ նշանային գրություն եք վերծանում, մի հետաձգեք դա վաղվան). հավատարիմ մնացեք ձեր կանոնակարգին: Մի մտածեք, որ ինչ-որ մեկն ավելի հաջող տարբերակ ունի: Ինչ-որ մի պահի մեկ ուրիշը նոր կանոնակարգ կառաջարկի , որը ձեր խնդիրները լուծելու իդեալական տարբերակ կթվա. սակայն անմիջապես ձեռք մի վերցրեք այն փորձարկելու, քանի դեռ 1. Ձեր աշխատաոճով աշխատող մեկ այլ մարդ չի հաստատել այդ մեթոդի արդյունավետությունը . 2 ինքներդ համոզված չեք լինի, որ հեշտ ու հանգիստ կարող եք կիրառել այն: Կազմակերպչական աշխատանքների ձևափոխությունը անչափ հրապուրիչ է, սակայն իրականում մեծ ժամանակի կորուստ կարող եք ունենալ:
Մերին Մաքեյն` լրագրող և հրապարակախոս
7. Այն մասին, թե ինչքան կարևոր է տեքստի նախագիծը
Հղկեք ձեր նախագծի բոլոր կետերը, իսկ հետո որպես փրկարար օղակ, բռնվեք դրանից: Կախված ձեր աշխատանքից, որոշակի փոփոխություններ կատարեք, սակայն չփորձեք գրել խելքներդ փչածի պես: Միշտ առաջնորդվեք ճիշտ նախագծով, որը ձեզ այնպիսի անելանելի տեղերից դուրս կբերի, երբ այլևս անհնար կթվա ընթացքը: Նախագիծը թույլ կտա տեսնել տեքստը որպես հաջորդական կառավարվող փաթեթներ. յուրաքանչյուր փաթեթը 1000 բառ:
Բիլ Ուոսիկ՝ «Վիռեդ» ամսագրի ավագ խմբագիր
8.Սևագրի մասին
Սևագրեք այնքան արագ, որքան կարող եք: Դժվար է ինչ-որ կառույց պատկերացնել, քանի ձեր ձեռքի տակ չկա սևագիր տարբերակը: Երբ ես գրեցի «Լինկոլնի մելանխոլիան» վեպի սևագիր տարբերակի վերջին էջը, առանց չափազանցության՝ միայն այդ ժամանակ հասկացա՝ «Գրողը տանի, հիմա ես գիտեմ, թե նա ինչ ձև կունենա»: Բայց ես տարիներ եմ կորցրել, քանի դեռ առանց սևագիր գրում ու կրկին գրում էի առաջին մասը: Հին ճշմարտությունը վկայում է. «Կարողացեք նաև վատ գրել»:
Ջոշուա Վոլֆ Շենք՝ էսսեիստ, Նյու Յորք թայմս և Նյու Յորքեր պարբերականներին թղթակցող գրող
9. Կարգապահության մասին
Տեքստ գրելն ընկալեք որպես աշխատանք: Կարգապահ եղեք: Բազմաթիվ գրողների մոտ, այս հողի վրա նկատվում են կպչուն -սևեռուն խանգարումներ: Օրինակ հայտնի է, որ Գրեմ Գրինը օրեկան գրել է 500 բառ, իսկ Ջիմ Փլեյդը մինչ ճաշը հաղթահարում էր 5000 բառի սահմանը, իսկ օրվա երկրորդ կեսը անցկացնում` երկրպագուների նամակներին պատասխանելով: Իմ նվազագույն օրեկան 1000 բառն է: Լինում են պահեր, որ հեշտ եմ հաղթահարում, իսկ պահեր էլ կան, եթե անկեղծ լինեմ, նստում եմ ինչպես կեղտի կծիկ: Սակայն ստիպում եմ ինձ նստած մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լրացրել նախասահմանված չափաբաժինը. քանի որ գիտեմ՝ այդպիսով քայլ առ քայլ ստեղծում եմ իմ գիրքը: Այդ հազար բառը հեշտորեն կարող են անպիտան զիբիլ լինել, և, հաճախ, հենց այդպես էլ պատահում է, սակայն հետագայում շատ ավելի հեշտ է վերադառնալ արդեն գրված զիբիլ բառերին և փոխարինել ուրիշ բառերով:
Սառա Ուորտես՝ բրիտանացի գրող
10. Վատ գրելու նախպատրաստվածության մասին
Պատրաստ եղեք գրելու իսկապես վատ: Դրանից դուք ցավ չեք ապրի: Կարծում եմ, որ վատ գրելու մասին վախը գալիս է՝ «Միթե այս հիմարություն ինձնից է դուրս եկել» մտքից: Մոռացեք: Թույլ տվեք, որ վատ տեքստը ձեր ներսից դուրս հոսի, իսկ հետո դրան կհաջորդեն լավերը: Վատ սկիզբը պարզապես ընկալում եմ որպես հիմնասյուն: Թույլ տվեք ձեզ այդպես մտածելու, քանի որ չեք կարող սպասել, որ միշտ լավ եք գրելու: Սակայն մարդիկ սովորություն ունեն հարմար պահի սպասելու, և ահա թե որտեղից է, ըստ իս, առաջացել գրողական բլոգը: Այսպես մտածեք. «Չի ստացվում, ինչ արած: Լավ գրելը գուցե չի ստացվում, բայց փոխարենը ստացվում է ինչ-որ բան, որը կարող է և մի քիչ էլ վատը լինել»: Երբ ես գրում էի իմ «Ամրոցը» (The keep) վեպը տեքստն այնքան վատն էր, փառահեղ վատը, որ աշխատանքային տարբերակը վերնագրել էի՝ «Վատ պատմվածք»:
Ջենիֆեր Իգան՝ ամերիկացի գրող, 2011 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
11.Վախի մասին
Մի վախեցեք: Իհարկե դա դժվար է, սակայն թող փոքր վախերը ձեզ ստիպեն կրկին ու կրկին գրել` խոչընդոտելով մեծ վախերի հայտնությանը: Եվ թող դա շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնվել մեծերը, իսկ հետո վերցրեք ու օգտագործեք դրանք, ավելին՝գրեք դրանց մասին: Եթե թույլ տաք, որ վախերը չափից շատ մեծանան, ապա կմեռնեք լռության մեջ:
Ալիսոն Լուիզ Քենեդի՝ շոտլանդացի գրող
12. Այն մասին, որ հետ նայելու կարիք չկա
Քանի դեռ չեք գրել ամբողջ սևագիրը, հետ մի նայեք: Պարզապես վերսկսեք գրելը՝ անցած օրվա վերջին նախադասությունը շարունակելով: Այդպիսով կկանխեք այն հիասթափությունը, որը կարող եք ունենալ: Արդյունքում դուք կունանաք մի հենք՝ մինչ երկնքից իջնեք և հասնեք իսկական աշխատանքին՝ խմբագրմանը:
Ուիլ Սելֆ՝ անգլիացի գրող և լրագրող
13.Այն մասին, թե ինչպես զարգացնել կենտրոնանալու ունակությունը
Մեծ միստիկ գրող Ռայմոնդ Չենդլերը անձնական նամակագրության մեջ մի անգամ խոստովանել է, որ եթե ինքը անգամ իսկ ոչինչ չի գրում, ապա միևնույն է՝ ամեն օր պարզապես նստում է սեղանի մոտ և կենտրոնանում: Ես լիովին հասկանում եմ այս արարքի նպատակը. նման մեթոդով Չենդլերը ֆիզիկակակն կոփման էր ենթարկում իրեն՝ մի բան որ այդքան անհրաժեշտ է արհեստավարժ գրողին՝ կամքի ուժ: Ամենօրյա այդ վարժանքները անհրաժեշտություն էին նրա համար:
Հարուկի Մուրակամի՝ համաշխարհային ճանաչման ճապոնացի գրող
14. Միաժամանակյա ծրագրերի ներուժի մասին
Ցանկացած պահի ունեցեք մեկից ավել գաղափարներ: Եթե կա ընտրության հնարվորություն գրելու և ոչ մի բան չանելու միջև, ես իհարկե կընտրեմ երկրորդը: Սակայն, եթե, ես միաժամանակ ունեմ երկու գրքի գաղափար, նրանցից որևէ մեկը ընտրելով՝ մշտապես կունենամ այն զգացողությունը, որ պարապուրդի մեջ չեմ:
Ջեֆ Դայեր՝բրիտանացի գրող և լրագրող
15.Շրջապատի մասին
Մի շփվեք բացասական մարդկանց հետ և նաև այն մարդկանց, ովքեր չեն խրախուսում ձեր գործունեությունը: Ընկերացեք գրողների հետ, այսպիսով դուք համայնք կկազմեք. հուսանք, որ ձեր համայնքը լավը կլինի, և նրանք իրենց լավ գաղափարներով ու տեղին քննադատությամբ կօգնեն ձեզ: Սակայն, վերջին հաշվով, գրող լինելու համար պարզապես պետք է լինել գրող:
Օգյուստեն Բերրոուզ՝ ամերիկացի գրող:
16. Կարծիքների մասին
Երբ մարդիկ նշում են, թե ինչ-որ բան այն չէր կամ համապատասխան ազդեցություն չգործեց իրենց վրա, նրանք համարյա միշտ ճիշտ են: Իսկ երբ նրանք մասնավոր դիտարկումներ են անում և հուշում, թե դա ինչպես կարելի է շտկել, այ հենց այստեղ է, որ նրանք համարյա միշտ սխալվում են:
Նիլ Գեյման, հանրահռչակ բրիտանացի գրող
17. Երկրորդ ընթերցողի մասին
Դուք երբեք չեք կարող կարդալ ձեր գիրքը այն անմեղ ակնկալումով, որ սովորաբար ունենում եք ուրիշի գրքի առաջին հրաշալի էջը բացելով, որովհետև, ըստ էության, հենց դուք էլ այն գրել եք: Դուք եղել եք նրա կուլիսներում. տեղյակ եք, թե ինչպես են նապաստակներին գլխարկի մեջ տեղավորում: Այնպես որ, խնդրեք՝ ձեր ընթերցող ընկերներից մեկ կամ երկուսին կարդալ գիրքը՝ մինչ որևէ հրատարակչության դիմելը: Այդ ընկերը չպետք է լինի այնպիս մեկը, ում հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ եք. եթե, իհարկե, չեք ցանկանում, որ նա ձեզ թողնի:
Մարգարիտա Էթվուդ՝ բրիտանացի գրող
18.Ուրիշների փառքի ու հաջողության մասին
Աշխատեք մտածել ուրիշների հաջողության մասին ձեր սեփականի ոգևորությամբ:
Ռիչարդ Ֆորդ, ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
19.Այն մասին, թե երբ է պետք դադար առնել
Գրելը դադարեցրեք այն պահին, երբ դուք դեռ ցանկանում եք գրել:
Հելեն Դանմոր՝ բրիտանացի մանկագիր և բանաստեղծ
20.Փակուղու մասին
Եթե հայտնվել եք փակուղում, հեռացե՛ք գրասեղանից: Քայլեք, լոգանք ընդունեք, քնեք, թխվածք թխեք, նկարեք, երաժշտություն լսեք, մեդիտացիայով զբաղվեք, մարզանք արեք: Ինչ կուզեք, միայն մի նստեք սեղանի մոտ՝ խնդրի վրա մռայլված: Բայց ոչ ոքի մի զանգահարեք կամ գնացեք երեկույթի. հակառակ դեպքում, տարածությունը, որտեղ պետք է ձեր մոլորված բառեը լինեն, կլցվի ուրիշների բառերով: Նրանց համար անցում ստեղծեք: Համբերատար եղեք:
Հիլարի Մանթել՝ բրիտանացի գրող և քննադատ, բուկերյան մրցանակակիր
21.Վերհասկողությունից դուրս եկող դեպքերի մասին
Ստեղծագործական գործընթացը շատ արագ կատաղում է: Այն շատ արագ վայրի ընթացք է ձեռք բերում…. դա ուժ հավաքող առյուծ է: Դուք պետք է ամեն օր այցելեք նրան և ամեն անգամ ձեր գերազանցությունը ապացուցեք նրա հանդեպ: Եթե դուք բաց թողնեք թեկուզ մեկ օր, հետո իրավացիորեն պետք է վախենաք բացել նրա վանդակի դուռը: Համարձակ մտեք այնտեղ և գոչեք՝ Սիմբա:
Էննի Դիլարդ՝ ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
22. Այն մասին, թե ինչպես գրել, երբ ոգեշնչված չեք
Գրեք նույնիսկ այն պահին, երբ կթվա, որ շուրջբոլորն ամենուր քաոսն է տիրում: Ձեզ ծխախոտ, լռություն, երաժշտություն , հարմարավետ բազկաթոռ կամ հոգեկան հանգստություն պետք չէ. այն ինչ անհրաժեշտ է ձեզ ՝ ընդամենը ժամանակն է՝ 10 րոպե և գրողական որևէ գործիք:
Քորի Դաքթրոու՝ կանադացի լրագրող, բոլգեր և ֆանտաստ գրող
23.Այն մասին, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ձեր ներուժը
Ես գիտեմ, որ լավ գրողին իրականում ուրիշ ոչինչ պետք չէ ասել, բացի՝ «Շարունակիր նույն ոգով»: Հիշեք ինքներդ ձեր առջև դրած խնդրի մասին և փորձեք լուծել այն նույնքան հաջող, որքան կարող եք: Եթե իրոք աշխատանքը կատարել եք ձեր ներուժի չափ, միայն այդ ժամանակ ցույց տվեք այն մարդկանց: Բայց ես հասկացել եմ, որ դա համարյա չի վերաբերվում երիտասարդներին : Նրանք գրում են սևագիր տարբերակն ու ցանկանում, որ լավ խորհրդի միջոցով ինչ-որ մեկն ավարտին հասցնի այն: Նման դեպքերում ես մի խորամանկ քայլ եմ անում. ասում եմ՝ «Շարունակիր նույն ոգով»: Տարիների ընթացքում ես եկել եմ այն ինքնագիտակցմանը, որ չկա ինչ-որ մեկը, ով ինձ կարող է խորհուրդ տալ. դուք պարզապես անում եք հնարավոր առավելագույնը , և եթե դա առանձնապես չի օգնում, ոչինչ մի օր ամեն ինչ կստացվի:
Չինուա Աչեբե, նիգերիացի գրող և բանաստեղծ
24. Հաստատակամության մասին
Ես ինձ հարկադրել եմ գրել, երբ ամբողջովին սպառված եմ եղել, երբ զգացել եմ, որ հոգիս բարակել է, ինչպես մի խաղաքարտ, երբ ոչինչ ավելի արժեքավոր չէր քանի իմ համբերության ևս 5 րոպեն: Եվ հաճախ իմ գրողական ակտիվությունը փոխել է ամեն ինչ, կամ՝ գուցե ինձ է այդպես է թվացել:
Ջոյս Քերոլ Օտուս՝ ամերիկացի գրող, 50 վեպի հեղինակ, 3 անգամ առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակի
25.Այն մասին, թե ինչու են այս բոլոր խորհուրդները անտեղի
Գիրք գրելու միակ ճանապարհը, այն իրոք գրելն է:Գրիչը` լավ է, համակարգչային ստեղնաշարը՝ նույնպես: Շարունակեք էջ առ էջ շարադրել բառերը:
Էննի Էնռայթ՝ իռլանդացի գրող, բուկերյան մրցանակակիր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի
Աղբյուրը՝ http://granish.org

Комментариев нет:
Отправить комментарий