Մարիամ Մաթևոսյան
Յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից, անգամ մինչ ծննդյան վկայականը, նախախնամությամբ իր հետ լույս աշխարհ է բերում նաև մի…ոչ վավերագիր՝ հավասարության իրավունք: Նրա իրավունքները՝ հետագա ողջ կյանքում, ամրագրված են ու կյանքի են կոչվում իրավական օրենք-փաստաթղթերով, մի ընդհանրական ձևակերպմամբ՝ Մարդու իրավունքներով:
“Գորիսի մամուլի ակումբը”, Գորիսի կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամի հետ համատեղ, “Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց” ծրագրի շրջանակներում, ինտերակտիվ բեմադրության միջոցով, անդրադարձավ Մարդու իրավունքներին՝ մասնավորապես “Երեխայի իրավունքները” թեմային:
Ուսուցողական այս ինտերակտիվ բեմադրությունը տեսնելու էին եկել Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:
Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում (Դժվար դաստիարակվող երեխաների դաստիարակություն) /Հոդված 13 /, Երեխայի կրթության իրավունք / Հոդված 11 /, Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք / Հոդված 22/. այս հոդվածների հիման վրա էլ պատրաստվեց ինտերակտիվ բեմադրություն, որը ներկայացվեց Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմի ուժերով :
Ձևաչափն այսպիսինն էր. յուրաքանչյուր բեմադրությունից հետո աշակերտները ներկայացման, իրենց ընկալմամբ, դրական և բացասական կողմերն անմիջապես նկատելով ՝ արտահայտում են իրենց կարծիքները վեր բարձրացրած հարցերի շուրջ, որից հետո նրանցից յուրաքանչյուրն ինքն իր համար հետևություններ է անում:
Հոդված 13-ի հիման վրա բեմադրված ներկայացումից հետո, աշակերտներին տրվեց հետևյալ հարցը. “Երեխաների դաստիարակման գործում ճիՙշտ եք համարում ծեծի մեթոդը”: Ոմանց համար ընդունելի էր, ոմանց համար՝ ոչ: Թիվ 4 ավագ դպրոցի աշակերտուհի Սեդա Մկրտչյանի կարծիքով, երբեք չի կարելի բռնություն գործադրել երեխաների վրա. “Ես չեմ կարծում եմ, որ դա ճիտ լուծում է դաստիարակության հարցում: Երեխան նուրբ հոգեբանություն ունի, նրա հետ պետք է շատ զգույշ վերաբերվել”:
Իսկ Ռոմա Հայրապետյանի համար էլ ծեծն ընդունելի է միայն որոշ դեպքերում, բայց նա ևս գտնում է, որ երեխայի հետ ավելի լավ է խոսել, բացատրել:
Քննարկումից հետո բոլորը եկան այն եզրակացության, որ ծեծը դաստիարակելու մեթոդ չէ, որ երեխաներին չպետք է բռնության ենթարկել, այլ ընդհակառակը՝ պետք է հոգեբանորեն մոտենալ իրենց հուզող հարցերին ու խնդիրներին:
Այլ արձագնքներ եղան կրթության իրավունքի մասին բեմադրությունը դիտելուց հետո: Բեմադրության հիմնական թեման աղքատ և հարուստ, ֆիզիկապես առողջ և սահմանափակ կարողություններով երեխաների նկատմամբ վերաբերմունքն էր: Այս քննարկման ժամանակ դահլիճը երկպառակտվեց: Ոմանց կարծիքով՝ այսօր… փողն ու “մեջքը”, ավաղ, շատ բան են որոշում ուսման մեջ, իսկ մյուսների կարծիքով՝ առաջնայինը գիտելիք ունենալն է, որը չես կարող գնել փողով:
Լավատես աշակերտները կարողացան փաստարկներով ապացուցել, որ 21-րդ դարում որակյալ կրթությունը էական նշանակություն ունի, և ամեն ոք, անկախ բոլոր հանգամանքներից, իրավունք ունի լիարժեք կրթություն ստանալ ցանկացած կրթօջախում:
Աշակերտներն օգտվելով իրենց արտահայտվելու իրավունքից՝ հարց ու պատասխանի, քննարկման, կարծիքների փոխանակման միջոցով ևս մեկ անգամ համոզվեցին, որ ոչ ոք չի կարող խախտել իրենց հիմնարար և ձեռքբերովի իրավունքները:
Վերջում էլ կիսվեցին իրենց տպավորություններով: Աստղիկ Ղարագյոզյանի կարծիքով՝ բեմադրությունները շատ լավն էին և իր համար ամենակարևորն այն էր, որ դրանք կյանքից էին վերցրված: Ըստ նրա՝ ձևաչափն այնքանով էր լավ, որ աշակերտներին հնարավորություն տրվեց ոչ միայն դիտել, այլև՝ արտահայտվել: “ Ողջունելի է այն փաստը, որ մենք առանց կաշկանդվելու, բարձրաձայն արտահայտվեցինք, կիսվեցինք մեր մտքերով, որն էլ, բնականաբար, նպաստում է, որ մենք ոչ միայն հղկենք մեր խոսքը, այլև չվախենանք քննադատություններից: Իսկ նմանատիպ բեմականացումների շնորհիվ, մեր իրավունքներն ավելի լավ ենք իմանում ու ընկալում”,-ասում է նա:
“Եթե անկեղծ՝ ինձ թվում էր, թե տեսնելու եմ սովորական մի ներկայացում, բայց ստացվեց հակառակը: Այն, որ մեզ՝ աշակերտներիս, հնարավորություն տրվեց նաև արտահայտվելու, կարծիքներ փոխանակելու՝ ինձ համար միջոցառումն ավելի հետաքրքիր դարձավ: Կցանկանամ՝ նմանատիպ բեմադրություններ էլի լինեն”,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գորիսի թիվ 5 հանրակրթական դպրոցի աշակերտուհի Արփի Գալստյանը:
Ինտերակտիվ այս բեմադրությունը մեկ անգամ ևս փաստեց, որ մեկ այլ բան է Մարդու իրավունքներին իրազեկվել…թղթի վրայով մատդ սահեցնելով, մեկ այլ բան է ամենն այդ տեսնել բեմադրության տեսքով:
Տեղին է հիշել հանրահայտ խոսքը՝ “Լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ հազար անգամ լսել”:

Комментариев нет:
Отправить комментарий