15 нояб. 2012 г.

Նորընտիր ավագանու առաջին նիստը բացականեր ուներ

Լուս.՝ Շուշան Օհանյանի
Մարիամ Մաթևոսյան
Այսօր տեղի ունեցավ Գորիսի քաղաքային համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը՝ Գորիսի համայնքի ավագանու կանոնակարգի հաստատումը, Գորիսի համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և հանձնաժողովների անվանացանկի հաստատումը:

Նորընտիր ավագանու նիստին ներկա էին 12, բացակա՝ 3 հոգի. հարգելի էր Էրիկ Աղաջանյանի և Մասիս Ղևոնդյանի բացակայությունը, իսկ Արշակ Մկրտչյանն այդպես էլ չներկայացավ նիստին:

Համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանի ողջույնի խոսքից հետո սկսվեց տեղական ինքանկառավարման մարմինների 6-րդ ընտրություններից հետո ձևավորված ավագանու առաջին նիստը:

Քաղաքապետարանի իրավաբան Լիաննա Ղահրամանյանը հերթականությամբ ներկայացնում էր կանոնակարգի կետերը, որին հաջորդում էին առաջարկություններն ու դիտարկումներ: Դրանք հաշվի առնելով՝ կատարվեցին որոշակի փոփոխություններ:

Այնուհետև տեղի ունեցավ երդման արարողությունը: Գորիս համայնքի նորընտիր ավագանու անդամներն ընթերցեցին և ստորագրեցին երդման տեքստերը:

Օրակարգի երկրորդ հարցը մշտական գործող հանձնաժողովներ որոշելն էր. հաստատվեցին երեք հանձնաժողովների անվանացուցակները:

Մշտական գործող հանձնաժողովների անվանական ցանկ.

Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով.

1. Ռուզաննա Տոռոզյան

2. Վահե Հովսեփյան

3. Վահե Բաբայան

4. Գոռ Տիգրանյան

5. Մասիս Ղևոնդյան

Ենթակառուցվածքներին առնչվող, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով.

1. Ռուստամ Ակլունց

2. Հրայր Յոլյան

3. Լևոն Պետրոսյան

4. Արծրուն Միրզաթունյան

5. Արշակ Մկրտչյան

Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական և արտաքին կապերի հերցերի մշտական հանձնաժողով.

1. Արամ Մելքումյան

2. Դավիթ Դոլունց

3. Արմեն Ասլանյան

4. Ոսկան Ոսկանյան

5.Էրիկ Աղաջանյան


Տեսանյութը` Շուշան Օհանյանի






Комментариев нет:

Отправить комментарий