7 окт. 2012 г.

Գրադարանային ֆոնդը համալրվում է հիմնականում նվիրատվությունների միջոցով


Անահիտ Գրիգորյան
Ճեպազրույց Գորիսի Գ.Աշոտի անվան մշակութային կենտրոնի գրադարանային

բաժնի վարիչ Զոյա Գալստյանի հետ 

Այսօր անյպիսի կարծիք կա, թե ընթերցանության սիրահարների մեծ մասն այլեւս նախընտրում է գիրք կարդալ համակարգչի, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով : Ի”նչ կասեք այս մասին: 
Ի սկզբանե ասեմ,որ տարածված կարծիքն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Իրականում այլ պատկեր է: Իմ կարծիքով հասարակությունը համակարգչին դիմում է միայն լրացուցիչ տեղեկություն ստանալու համար և մեր գրադարանի ընթերցողներն էլ երբևէ չեն պակասել` նրանք միևնույն է գալիս են կամ ընթերցասրահում կարդում կամ էլ իրենց հետ գիրքը տանում են տուն:

Նշեցիք, որ գիրքը տանում են տուն կարդալու: Ինչպես կբացատրեք, որ գրադարանում քարտային մեխանիզմ չի կիրառվում, որի միջոցով կգրանցվի գիրք վերցնողի մասին տեղեկություն: Դրա փոխարեն գրադարանի հաճախորդները ստիպված են գիրք վերցնել անձնագրի կամ ծննդյան վկայականի դիմաց: Ինչպե՞ս կպարզաբանեք:

Հարցն իսկապես հուզիչ է : Մինչ 2000 թվականը մենք գիրք տրամադրում էինք միայն քարտերով, սակայն տեղի ունեցան գրքի ֆոնդի հետ խախտումներ և մեծ պակասորդներ ունեցանք գրքերի թվաքանակի հետ : Ընթերցողներըը տանում էին և չէին բերում : Եվ որպեսզի աշխատողները պատասխանատվության չենթարկվեն, որոշեցինք, որ պետք է գիրք տրամադրենք միայն անձնագրի իսկ անչափահասներին` ծննդյան վկայականի դիմաց , կամ էլ նրանք կարող են գալ մեր ընթերցասրահ :

Հիմնականում ընթերցասրա՞հ են գալիս` թե ավելի շատ գիրք են տանում:


Բնականաբար, ավելի շատ գրքեր են տանում, բայց մեր ընթերցասրահն ամեն օր, ժամը 1000 ից մինչ 1700 ն բաց է և ցանկացողները կարող են գալ: Անցած տարի Խաղաղութան կորպուսի կամավորների հետ ծրագիր մշակելով՜ հասանք այն խստագույն պահանջին, որ ընթերցասրահում ունենք բոլոր ժամանակակից պայմանները`համակարգիչ, պատճենահանող սարք,սկան , տպիչ: Եվ այս ամենից կարող են օգտվել անվճար:

Իսկ քանի՞ օրով կարող են գիրք վերցնել է և ինչպես են փոխհատուցվում գրքի կորստի դեպքում:

Յուրաքանչյուր գրքի համար տրվում է մինչև 10 օր ժամանակ ,իսկ գիրքը կորցնելու դեպքում նայած, թե այն ինչպիսի գրականության է պատկանում, եթե տվյալ գրքից քիչ օրինակներ կան, ապա պետք է վերադարձնել գրքի տասնապատիկը: Իսկ եթե ավելի շատ են` հնգապատիկը:

Ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում գրադարանային ֆոնդը:

Մենք ենթարկվում ենք Գորիսի համայնքային իշխանությանը, վերջինս ֆինանսական միջոցներ չունի հաճախակի համալրելու ֆոնդը, և այս բացը հիմնականում լրացվում է նվիրատվությունների միջոցով և հիմնականում լինում են ժամանակակից գրողների գրքերով: Իսկ, ընդհանուր առմամբ, մեր գրադարանային ֆոնդը բավական հարուստ է:

Տարիքային ո՞ր խումբն է ավելի շատ այցելում գրադարան:

Միանշանակ կարող եմ ասել, որ բոլոր տարիքային խմբերն էլ հաճախում են: Տարեցներն, ավելի շատ նախըտրում են պատմական գրքեր, դպրոցականներին հիմնականում հետաքրքրում են հանրագիտարաններ,հանձնարարված գրականություն:

Կարծիք կա, որ գրադարավարները երբեմն զլանում են և գիրք տալու փոխարեն պարզապես ասում են , որ չունենք:

Ես էլ բազմիցս լսել եմ այս մասին. գրադարանավարուհու պարտականությունը այցելողին գիրք տրամադրելն է , որի համար, կոպիտ ասած, նա ստանում է աշխատավարձ : Խնդիրն այն է, որ իրականում գիրքը չի լինում պահոցում, եթե ընդհանրապես չենք ունենում ասում ենք, որ չունենք, իսկ եթե գիրքն այլ ընթերցողի մոտ է լինում, պատասխանում են, որ կարող են մի քանի օր հետո գալ գիրքը կարդալու կամ տանելու:

Ամեն դեպքում, ես հորդորում եմ մանավանդ երիտասարդներին, որ շատ գիրք կարդան և համոզված լինեն, որ գրադարանավարներիս գործը ընթերցողներին սպասարկել են, ինչը անում ենք բարեխղճությամբ, պատասխանատվությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий