Քրիստինե Հայրապետյան
Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տան հովանավորությամբ այսօր Գորիսի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ Արցախի, Մորավիայի և Չեխիայի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը: Սա նկարչի `Գորիսում կազմակերպվող երկրորդ ցուցահանդեսն էր, իսկ մի քանի օրից նա ցուցահանդես կունենա նաև Երևանում: Աշոտ Առաքելյանը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում:
Ծննդով արցախցի, արմատներով գորիսեցի գեղանկարիչն արդեն 21 տարի է, ինչ ապրում և ստեղծագործում է իր կնոջ հայրենիքում` Չեխիայում: Շատ տպավորիչ էին Աշոտ Առաքելյանի աշխատանքները: Դրանք առանձնանում էին ինքնատիպությամբ, հետաքրքիր գունային լուծումներով, գույնի և ասելիքի ներմիահյուս պատումով:
Մեջբերեմ պատկերասրահի տնօրեն Ժ.Մարտիրոսյանի բացման խոսքից մի դիտարկում . "Դա հենց իր ստեղծած ուղղությունն է, դա հենց ինքն է…Իրեն շփոթել մեկ ուրիշի հետ` հնարավոր չէ: Աշոտ Առաքելյանի նկարները հիացմունք են պատճառում բոլորին…Մեզ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալելն ու նրա արվեստին հաղորդակցվելը":
Գեղանկարիչն ավելի շատ ծաղիկներ է նկարում. "Միակ հարցը, որին չեմ կարողանում պատասխանել, դա այն է, թե ինչու եմ միայն ծաղիկներ նկարում: Վերջերս սկսել եմ նաև բնությունը պատկերել: Մի անգամ ինձ հարցրին, թե ծաղիկներից ո՞րն եմ ամենագեղեցիկը համարում, ես պատասխանեցի` ինձ համար ամենագեղեցիկ ծաղիկը կինս է":
Քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր հանձնվեց անվանի նկարչին. "Եթե գորիսեցի էլ չլինեի, ուրախ կլինեի միշտ այստեղ ցուցահանդես ունենալ: Արվեստագետի համար ամենակարևորը գնահատված լինելն է":

Комментариев нет:
Отправить комментарий