Շուշան Օհանյան Այս կյանքում հարաբերական է ամեն ինչ... հարաբերական են զգացմունքներն ու զգայությունները, հարաբերական են մեր իսկ ստեղծած արժեքները... Ստեղծում ենք մտացածին արժեքներ, ընկնում դրանց հետևից, բայց...չարժե...հավատացեք՝ չարժե... Մեր շոու բիզնեսը լցված է անհայտ ծագմամբ անթիվ ու անհամար աստղերով, որոնց երիտասարդների մի ստվար զանգված անձնվիրաբար երկրպագում է...նրանք վաստակում են տիտանական գումարներ, ունեն աննախադեպ ռեյտինգներ… Իսկ կան մարդիկ, ովքեր ռեյտինգների հետևից չեն ընկնում, որոնց լսելու համար տոմս գնել պետք չէ…նրանք ունեն ավելի լավ ձայն, ավելի զգացմունքային են… Այսօր աշխատանքի մի քիչ ուշ եկա…երբ պատրաստվում էի, որ դուրս գայի, հանկարծ լսեցի հետաքրքիր մի ձայն. մեր բակում քյամանչան ձեռքին երգում էր մի տղամարդ…օրս սկսեցի հիանալի տրամադրությամբ…Շնորհակալություն այդ տղամարդուն…
Комментариев нет:
Отправить комментарий