Մարիամ Մաթևոսյան
Հուլիսի 22-ին Գորիս-Վիեն քաղաքների համագործակցության շրջանակներում հերթական անգամ Գորիս այցելեց ֆրանսիացի երիտասարդ-կամավորականների խումբը՝ Ժո Փափազյանի գլխավորությամբ: Նրանք կմասնակցեն Գորիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդ ակտիվիստներ, ուսանողներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլք:
Ողջյունի խոսքով հանդես եկան քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, “Երկիր և մշակույթ” ՀԿ-ի պատասխանատու Ժո Փափազյանը:
“Ուրախ եմ նորից գտնվել Գորիսում... հույս ունեմ տեղի և Վիենից ժամանած երիտասարդների համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի կավարտենք եկեղեցու բարեկարգման աշխատանքները: Համատեղ աշխատանքը կօգնի ստեղծել բարեկամական և ընկերական հարաբերություններ”:
Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն ավելացրեց. ” Հպարտ եմ, որ Գորիս քաղաքում 300տարի խոնարհաված վիճակում գտնվող պատմական եկեղեցին նորից կսկսի գործել”:
Ս. Նալբանդյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման արարողությունը, և այն՝ որպես Հայ առաքելական եկեղեցի, կծառայի ժողովրդին: Վերջում էլ ավելացրեց, որ մյուս տարի կբարեկարգեն արդեն եկեղեցու հարակից տարածքը:
Չնայած եկեղեցու հին զանգը չէր պահպանվել, բայց մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից եկեղեցուն է հանձնվել Մոսկվայից պատվիրված 3 դո հնչեղությամբ մեկ այլ զանգ, որի ղողանջները կլսվեն ավելի քան 5կմ-ից: Իսկ խաչն էլ եկեղեցուն կհանձնի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը :
Բացի բարեկարգման աշխատանքներից երիտասարդների համար նախատեսված է հագեցած ժամանցային ծրագիր:
Հանդիպումը շարունակվեց Գորիսի ֆրանսախոսների կենտրոնում՝ երգի ու պարի ուղեկցությամբ:
Լուսանկարները` Անահիտ Բաղդասարյան

Комментариев нет:
Отправить комментарий