26 июн. 2012 г.

"Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում"

Շուշան Օհանյան
Այսօր Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցավ ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից հրատարակված "Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում" զեկույց-գրքույկի շնորհանդեսը:

Զեկույցը հրատարակվել է «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանման երաշխիք» ծրագրի շրջանակներում:
Մոնիտորինգն իրականացվել է իրավապաշտպան ոլորտում սկսնակ կամավորական երիտասարդների մասնակցությամբ և կրում է նաև ուսուցողական բնույթ:

Մոնիտորինգի ընթացքում
• Ուսումնասիրվել է Սյունիքի մարզում հրատարակվող 6 անուն թերթերի (տպագիր և էլեկտրոնային) 2011թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրատարակված համարները/ 18 լույս տեսած համար/
• Դիտարկվել է հեռարձակվող 4 հեռուստաընկերությունների հեռարձակած ,,Լուրեր,, հաղորդաշարի բովանդակային մասը /400 րոպե/:
•Հարցումներ են կազմակերպվել 140 քաղաքացիների շրջանում,
• 8 հարցումներ են ուղարկվել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի համայնքային իշխանություններին` տեղեկատվություն ստանալու ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության հետ կապված իրավիճակի ուսումնասիրության նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий