1 июн. 2012 г.

Գորիսի մանկական զբոսայգին նոր տեսք է ստացել


Հունիսի1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, լավ նվեր ստացան գորիսցի մանուկները. քաղաքի մանկական զբոսայգում տեղադրվեց 3 հատ չինական արտադրության կարուսել, որոնք միաժամանակ կարող են սպասարկել 46 երեխայի:

Անակնկալի հեղինակը "SKS էներգոգրուպ" ՍՊ ընկերությունն է, որը զբուսայգու տարածքում վարձակալելով մոտ 4000քառակուսի մետր տարածք, 45 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հանգստի գոտու ստեղծման համար:
Կարուսելների տեղակայման, շրջակայքի բարեկարգման նախագծի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով ներդրումները շարունակվելու են, և առաջիկայում կկառուցվի ավտոդրոմ, ինչպես նաև արդեն գործող բաց սրճարանի կողքին նաև` փակ տաղավար: "Մեր նպատակն է, որպեսզի նաև մարզաբնակ երեխան կարողանա իր ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնել, որպեսզի գունագեղ հեքիաթի հերոսներով կարուսելները նրանց համար երազանք չմնան",-ասում է Ս.Զաքարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий