2 мая 2012 г.

Մայիսմեկյան միակ միջոցառումը Գորիս քաղաքում

Անահիտ Բաղդասարյան
Մայիսի 1-ին ժամը 14:00-ին Գորիսի Քաղաքային պատկերասրահի դիմաց տեղի ունեցավ ընտրական թեմայով բեմականացում: Այն իրականացրել է ԻՏԵԿ հասարակական կազմակերպությունը «Արդար ձեռքերով, արդար ընտրություններ» ծրագրի շրջանակներում, «Գորիսի ստեղծագործողների միություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ներկայացման նպատակն էր ևս մեկ անգամ մարդկանց ցույց տալ, թե ինչ վիճակում կարող է հայտնվել ընտանիքը, ինչպիսի խնդիրներ կարող են ծառանալ ոչ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում: Միջոցառմանը ներկա էին ՀԿ-ի ներկայացուցիչներ, դերասաններ և պատահական անցորդներ:

Հ Գ
Մայիսմեկյան օրով Գորիսում կազմակերպված միակ միջոցառումն էր:

Комментариев нет:

Отправить комментарий