Քրիստինե Հայրապետյան
Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն պետք է ներկայացնի իր դավանաբանությունը, իր գործունեության մասին հստակ տեղեկատվություն, որպեսզի մարդը տեղյակ լինի, թե ի՞նչ կառույց է դա, ինչո՞վ է տարբեր կամ՝ նման մյուսներին, ի՞նչ առաքելություն ունի, ո՞րն է իր առանձնահատկություն-մոտեցումը` հավատամքը: Հայաստանում գրանցված 67 կրոնական կազմակերպություն կա և, կարծեք թե, գնալով աճում են այդ կազմակերպություններն ու դրանց հետևորդների թիվը:
Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն, ըստ որի բոլորը պետք է ունենան ազատ դավանանքի իրավունք: "Խղճի ազատության մասին" օրենքն ուղղակիորեն ազատություն է տվել այդ կազմակերպություններին և, առհասարակ, որևէ վերահսկողություն չի իրականցվում:
Ուսումնասիրությունները կամ հենց սովորական մարդկային շփումները պարզում են, որ շատերը կամովի են գնում` դժգոհ իրենց կյանքից ու նոր ակնկալիքներով, ոմանք ներքաշվում են դրանց մեջ առանց որևէ հստակ կամ կոնկրետ գիտելիքի:
Կրոնական այդ կազմակերպությունների մեջ հիմնականում հայտվում են նրանք, ովքեր գաղափարական տկար հենք ունեն, հոգեպես թույլ են, բնականաբար, հեշտ խոցելի: Իհարկե` չհաշված այդ կազմակերպությունների ակունքներում կանգնած անհատների և ուժերի հետապնդած հեռահահար նպատակները կամ, պարզապես, ըստ իրենց, հիմնավոր անհամաձայնությունը կրոնական մյուս ուղղությունների հետ:
Քիչ չեն մարդիկ, ովքեր խորը էմոցիոանալ ցնցումից հետո են ակամա հայտնվում այդ խմբերում` այնտեղ...սփոփանք, բարոյական և այլատեսակ աջակցություն ակնկալելով:
Եվ բնական է ենթադրել, որ կրոնական շատ կառույցներ հոգեբանական մանիպուլյատիվ մեթոդներ են կիրառում`մարդկանց ներգրավելու համար:
Մի քանի բան փորձեցի պարզել ծանոթներիցս մեկից, որն արդեն մի քանի տարի է, ինչ "Եհովայի վկաներ" կազմակերպության անդամ է: Հավանաբար, շատերին է հայտնի, որ այս ուղղության հետևորդները հրաժարվում են ծառայել բանակում, չեն ընդունում արյան փոխներարկումը, որովհետև ըստ… իրենց "Աստվածաշնչի"՝ մարդու հոգին արյան մեջ է: Չեն ընդունում նաև տոները և դրա համար ունեն մեկ բացատրություն-ուղերձ` “Եթե արածիդ մեջ բացակայում է հոգևորը, ապա մի արա դա”:
Տիկին Աիդայի հետ զրույցից հասկացա, որ իրենք առաջնորդվում են միայն...իրենց "Աստվածաշնչով"՝ աստվածաշնչյան իրենց մեկնություններով: Եվ՝ ամեն ինչ իր յուրօրինակ բացատրությունն ունի: Մեր զրույցի ընթացքում մեջբերումներ էր անում "Աստվածաշնչից", մեկնաբանում, բացատրում-հաստատում-հավաստում իր ասածի իմաստը:
Նա խոսում էր Աստծո թագավորությունից, երկրի վրա դրախտի գոյությունից, արդարությունից, ճշմարտությունից: Նա համոզմունք ունի, որ Եհովայի վկան չունի անցյալ, ազգություն, ավանդույթ, նա ունի միայն ապագա: Նրանք ընդունում են Եհովա Աստծուն`որպես միակ ճշմարիտ Աստծո, իրենց համարում են քրիստոնյաներ, Հիսուսին որպես Աստծո Միածին որդու են ընդունում, սակայն՝ ոչ որպես ամենակարող Աստծո:
Տիկին Աիդայի ընտանիքում ոչ բոլորն են կրոնական այդ ուղղության հետևորդներ,սակայն իր կրոնական համոզմունքների պատճառով, կարծում է, որ հարազատների ու հարևանների վերաբերմունքը երբևէ իր հանդեպ չի փոխվել:
Ընտանիքում միայն տիկին Աիդան ու ամուսինն են, այսպես ասած, եհովայի վկաներ,սակայն ընտանիքի մյուս անդամների հետ, իր վկայությամբ, տարաձայնություններ չեն լինում անգամ շատ կարևոր հարցերի շուրջ: Ասենք, թեկուզ այն, որ իրենք բացարձակապես չեն ընդունում տոն օրերը`Ամանորը, Սուրբ Ծնունդը, ինչպես նաև ծննդյան օրերը: “Այդ ամենը մեզ բոլորովին չեն խանգարում, որ բոլորս հաշտ ու խաղաղ ապրենք մի հարկի տակ. բա մի ընտանիք չե՞նք,-ասում է տիկին Աիդան:- Մենք նշում ենք միայն Հիսուսի մահվան օրը”:
Իսկ իմ այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նույնիսկ իրենց ծննդյան օրերը չնշելը, նա պարզաբանեց. “Քրիստոսը ևս չի նշել իր ծննդյան օրը: Եվ “Աստվածաշնչում” էլ գրված է`օրերը մի զանազանեք”:
Իսկ թե ինչո՞ւ եկեղեցի չեն հաճախում, պատասխանեց, որ առաջ էլ, երբ դեռ այդ կրոնական կազմակերպության անդամ չէր, եկեղեցի չէր հաճախում. “Եկեղեցում չեմ գտնում ինձ հուզող հարցերի պատասխանները, իսկ “Աստվածաշունչը” տալիս է իմ բոլոր հարցերի սպառիչ ու հիմնավոր պատասխանները”:
Ճշմարիտ կրոնը ոչ թե մարդկանց շեղելու, մոլորեցնելու, գիտակցությունը մթագնելու, հոգեպես ու բարոյապես վնասելու, այլ ճիշտ ճանապարհը ցույց տալու համար է:
Եվ դա յուրաքանչյուրիս ընտրության իրավունքն է՝ մեր ողջախոհության հրամայականն ու հորդորը:

Комментариев нет:
Отправить комментарий