Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի մարզային կենտրոնի գրասենյակում կայացավ «Անչափահասները՝ սեռական բռնության զոհեր» թեմայով հանդիպում: «Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց» նախաձեռնության շրջանակներում անցկացված հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, հոգեբաններ, անչափահասների գործերով պատասխանատուներ, իրավաբաններ, քաղաքային իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաները դիտեցին 2011թ. սեպտեմբերին Գորիս քաղաքում և 2012թ. փետրվարին Հարթաշեն գյուղում սեռական բռնության ենթարկված անչափահասների մասին պատմող տեսանյութեր, որոնք պատրաստել է «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը:
Դիտմանը հաջորդեց քննարկում. որոշ կարծիքներ շատ հակասական էին: Եթե հոգեբան Վարսիկ Հարությունյանը (թիվ 1 հատուկ դպրոց), խոսելով գորիսեցի անչափահաս աղջկա մասին, հավաստում է, որ նա ճանաչողական ոլորտի հետ կապված որոշակի խնդիրներ ուներ, ապա Սուսաննա Շահնազարյանը («Գորիսի մամուլի ակումբ») չի կարողանում մոռանալ, որ երբ աղջկան ամիսներ անց կրկին այցելեց, նա հիշում էր, որ ինքը… դառը սուրճ է սիրում…
Եթե տնօրեն Թելման Աբրահամյանը (Ակ. Բակունցի անվան թիվ 1 դպրոց) տեսաֆիլմում նկատում է, որ մարդկային ճակատագրերի նկատմամբ հիմնականում անտարբեր մարդիկ իրար են խառնվում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ հարց հնչեղություն է ստանում, ապա իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Զիլֆուղարյանը համոզված է, որ սյունեցիներն ի վերուստ ուժեղ ու անհանդուրժող են նման երևույթների նկատմամբ, և բռնության հեշտ զոհեր ընտրածներն արդեն խարանել են ոչ միայն իրենց, այլև իրենց ողջ տոհմը:
Եթե Ակ. Բակունցի անվան թիվ 1 դպրոցի ուսուցչուհիներ Սիմա Իսախանյանն ու Ծաղիկ Բաղդասարյանը, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմանը կարծում են, որ այդ երեխաների դպրոց հետդարձն այլևս նպատակահարմար չէ հենց իրենց ու նաև դասարանցիների համար, ապա մարզպետարանի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը և դպրոցական Դավիթ Դադալյանը համոզված են, որ Հարթաշենի դպրոցում և Գորիսի վարժանարում նրանց սպասում են:
Եթե Ռուզաննա Տոռոզյանը («Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն») համոզված է, որ այս երևույթները հիմնականում իրազեկության, սեռական դաստիարակության ու կրթվածության պակասի հետևանք են, ապա աղջկա հետ հաճախակի առնչվող, նրա՝ համակարգչային գործողությունների արագ տիրապետմամբ զարմացած Ժասմենա Խաչատրյանը (նախակրթարանի տնօրեն) էլ չի կասկածում, որ այս երևույթները եղել են, կան ու լինելու են միշտ, պարզապես 99 տոկոսն այդ մասին գերադասում է լռել, որովհետև բարձրաձայնելը, ցավոք, ճակատագրական հետևանքներ է ունենում:
Եթե ոստիկանության Գորիսի բաժնի ներկայացուցիչը ենթադրում է, որ զոհերը ոչ պատահականորեն ընտրված են համեմատաբար խոցելի խմբերից, ապա Շուշան Օհանյանը («Գորիսի մամուլի ակումբ») համարում է, որ նման բռնության զոհ դառնալուց ապահովագրված չէ ոչ ոք, Ռուզաննա Սողոմոնյանն էլ (ԳՈւՄ ՀԿ) աղջիկների հետ իր շփումներից հիմնավոր կարծիք ունի, որ նրանք ոչ թե մտավոր զարգացման խնդիր ունեն, այլ ուրիշ սոցիալական հետևանքների կրողներ են:
Եվ այսպես՝ «եթե»-«ապա»-ների, մեղավորների փնտրտուք-վկայակչումների մի ողջ շարան. մեղավոր ու անտարբեր են մայրերը, մեղավոր է հասարակությունը, մեղավոր են անպատժելիության մեղավորները, մեղավոր են աղմուկ նախաձեռնող լրագրողները, մեղավոր են դպրոցական համակարգը քանդողներն ու դպրոցները ոչ մասնագետ մանկավարժներով համալրողները, մեղավորր են սերիալների տարափ արտոնողները...
Համաձայնություն կար մեկ հարցում. իրավական ճիշտ լուծումները մեծապես կկանխեն նման ոտնձգությունների անպատժելիության նկատմամբ վստահությունը:
Լենա Հովսեփյան

Комментариев нет:
Отправить комментарий