Շանթ Հովհաննիսյան |
Ու թեպետ շատերը թերահավատորեն էին վերաբերվում դրան, սակայն հենց առաջին տարում 10 հոգանոց առաջին կուրս ձևավորվեց:
Հումանիտար առարկաների դասախոսական կազմը հիմնականում Գորիսից է, իսկ մասնագիտական դասընթացները վարելու համար դասախոսներ հրավիրվում են Երևանից: Ուսանողները պրակտիկան անց են կացնում թատրոններում` ներկայացումների տեսքով:
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում տարեցտարի պակասում էր դերասանների թիվը, որը պայմանավորված էր ֆինանսական միջոցների բացակայությամբ: Ռեժիսորական կազմն էլ համալրում են միայն սիրողական դերասանները: Այսինքն թատրոնը ոչ թե ընտրություն է կատարում, այլ պարզապես ընդունում է բոլոր նրանց, ովքեր ռեժիսորական կրթություն ունեն: Ու միակ փրկությունը նոր սերնդին թատրոնին կապելն էր:
Այդ հարցը հուզում էր նաև վաստակավոր դերասան Շանթ Հովհաննիսյանին, ով ԵԹԿՊ տնօրինությանն առաջարկել էր Գորիսում դերասանական խումբ բացել, որի նպատակն էր նոր տաղանդավոր դերասաններին բացահայտելն էր: Տեղում ծանոթանալով Գորիսի թատրոնի պայմաններին` կառավարությունը հաստատեց ոչ միայն կուրս ունենալ, այլև` մասնաճյուղ: Այդպես ստեղծվեց ԵԹԿՊ Գորիսի մասնաճյուղը:
Մասնաճյուղի ռեկտոր պարոն Հովհաննիսյանն ասում է, որ փորձում են ծրագրային բոլոր առարկաները մատուցել հնարավորինս մատչելի:
«Կարևորը գլուխ հանեցինք, ու ԵԹԿՊ-ի, տեղական մարմինների աջակցությամբ, ուսանողների ու դասախոսների միջև եղած սիրո ու նվիրվածության շնորհիվ կարողացանք հաղթահարել այդ դժվարին ճանապարհը»,- մեկնաբանում է նա:

Գորիսի մասնաճյուղում արդեն 26 ուսանող կա, որոնցից մի քանիսն աշխատում են Վաղարշյանի անվան թատրոնում: Չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Միրզոյանը պարոն Հովհաննիսյանի աջակցությամբ արդեն վեցերորդ ամիսն է, որ համատեղում է դասերն ու աշխատանքը:
«Մեծ ուրախությամբ եմ աշխատում մեր վաստակավոր դերասանների հետ: Ամեն վայրկյան նրանցից նոր բան եմ սովորում,- ասում է Անին:- Ամենակարևորը՝ բեմում գործընկերներ ենք, իսկ լսարանում` ուսանող և դասախոս»:
Վալերիկ Մանուչարյան |
Ուսանող Վալերիկ Մանուչարյանի խոսքով էլ ուսանողների միջև առողջ մրցակցություն կա, որից բոլորը միայն շահում են: Եվ ինչպես բոլորին, նրան նույնպես հուզում էր մեր քաղաքի մշակութային կյանքը. «Իմ ստեղծագործական կյանքը ես միայն Գորիսում եմ պատկերացնում, քանի որ գիտակցում եմ, որ որքան շատ լինեն դերասանները, ներկայացումները, այնքան մշակութային կուլտուրան ավելի արագ կձևավորվի մարդկանց մեջ»:
Այդ է պատճառը, որ երիտասարդ դերասանը ամեն անգամ մայրաքաղաք մտնելուն պես` շտապում է բավարարել հոգևոր քաղցը:
Ըստ Գորիսի մասնաճյուղի ռեկտորի պայմանավորվածության` շնորհալի ուսանողներին ֆիլմերում նկարահանվելու հնարավորություն է ընձեռնվում: Արդեն մի քանի ուսանող էլ նկարահանվել է «Մի' վախեցիր» գեղարվեստական ֆիլմում:
«Այս ամենը անձնական նախաձեռնություն է: Ուղղակի փորձում եմ ակտիվացնել ուսանողների մեջ եղած սերը, ոգևորությունը,- ասում է նա,- Թող կարողանան իրենց դրսևորել ամեն ասպարեզում և հաջողություններ ունենան»:
Հաշվի առնելով, որ Ստեփանակերտի և Շուշիի թատրոնները, նույնպիսի ծանր վիճակում են գտնվում, Գորիսի մասնաճյուղիին կից դերասանական կուրս բացեց հենց Ստեփանակերտում: Լեռնային Ղարաբաղի կառավարության աջակցությամբ անվճար համակարգով 12 ուսանողներից կազմված կուրս է ձևավորվել:
Հիմա արդեն մայր բուհի և մասնաճյուղի միջև եղած կապը պրոֆեսորա-դասախոսական կազմի այցելությունների, պարբերաբար դասախոսությունների շնորհիվ ավելի է ակտիվացել: Համագործակցությունը կա, մնում է միայն տեղական մարմինների, ինչու չէ նաև բոլորիս հետևողական լինելը:

Комментариев нет:
Отправить комментарий