Արմինե Ասրյան
Ձմեռն իր հետ նախատոնական տրամադրություն է բերել, ավելի ստույգ, նախատոնական մտորումներ, որովհետև, հանուն ճշմարտության, պետք է ասել, որ մեզ համար Ամանորին նախապատրաստվելն ամեն հաճելի ակնկալիք գորշացնող հոգսի է վերածվում: Նոր Տարվա սեղանամրցութային պատրաստություններից դժգոհում են համարյա համատարած բոլորը, հատկապես` տան տիրուհիները, բայց հենց նրանք էլ անառողջ մրցակցության ամենաակտիվ…կատալիզատորներն են:
Ու, այսպես ասած, գազի, լույսի , ջրի, կաբելի, աղբի մարդիկ, երբևէ այնչափ անցանկալի չեն լինում, որքան այս օրերին, երբ առանց այն էլ ընտանեկան լղարիկ զամբյուղիկը գլխացավանքի պատճառ է: Չվճարեն` կանջատեն, կամ էնքան կգնան-կգան, մինչ Նոր տարվա հերը կանիծեն, վճարես, բա՞... Բնակչության վճարումների հետ կապված հետաքրքրությունս գործից տեղյակ զրուցընկերներ փնտրեց:
Հրաչ Ծատրյան (ջրմուղի աշխատակից) ՙՈրպես Մամիկոնյան փողոցի հսկիչ, ասեմ, որ նախորդ ամիսների համեմատ, այս ամիս առանձնապես էական տարբերություն չի նկատվում ծախսի առումով: Բոլորը փորձում են ժամանակին վճարումները կատարել՚:
Ժորա Հայրապետյան (գազի հսկիչ) ՙՔաղաքի կենտրոնական թաղամասերում, նախորդ ամիսների համեմատ, այս ամիս առավել շատ են գազ օգտագործում: Ծախսն ավելացել է մոտ 30%-ով: Որքան էլ շատ է գումարը, միևնույն է, բաժանորդները ձգտում են հնարավորինս շուտ վճարումները կատարել: Չեն ցանկանում տարին պարտքով փակել՚:
Գագիկ Հովհաննիսյան (լույսի հսկիչ) ՙՀին Վանքի տափում էլեկտրաէներգիայի օգտագործումը ավելանում է: Օրերը շուտ են մթնում, դուրսը ցուրտ է, մարդիկ պատրաստվում են Ամանորին: Համարյա բոլորը ժամանակին կատարում են վճարումները՚:
Իսկ ի՞նչ են մտածում սպառողները.
Մելսիդա Ավագյան (Գորիս) ՙԲնականաբար, մնացած ամիսների համեմատ, գումար շատ եմ ծախսում: Երկար ժամանակ է պահանջվում տոնական ուտեստները պատրաստելու համար, որի արդյունքում էլ շատ էներգիա, գազ ու ջուր է ծախսվում: Ցրտաշունչ ձմռան պատճառով գազ շատ եմ օգտագործում: Փորձում եմ հնարավորինս ժամանակին կատարել մուծումները, որ տոնական տրամադրությունս ավելորդ լարվածությամբ չփչացնեմ՚:
Գալյա Բաղդասարյան (Խնածախ գյուղի բնակչուհի) ՙԵս գազ ու ջուր չունեմ, որ մտածեմ ծախսերի մասին: Ինչպես ողջ իմ կյանքում, Նոր տարուն էլ հա~, ջուր եմ կրում: Այդ օրերին կրկնակի փայտ եմ վառում հա’մ տաքանալու, հա’մ էլ Նոր տարվա ուտելիքները պատրաստելու համար: Էլեկտրաէներգիայի ծախսն էլ է ավելանում: Բայց ես կնախընտրեի վճարել ավելի գումար, միայն թե գազ ու ջուր ունենայի: Ճիշտը որ ասեմ, Նոր տարին ավելի շուտ հոգս է մեր գյուղացիների համար քան` տոն՚: ՈՒմ համար` տոն, ում համար` հոգս: Միևնույն է, Նոր տարին մեծ ու փոքրերի շարունակվող մանկության ամենախորհրդավոր հեքիաթն է:
Շնորհավոր…

Комментариев нет:
Отправить комментарий