17 окт. 2011 г.

Սյունիքի փախստականաբնակ համայնքների երեխաները հագուստի եւ կոշկեղենի կարիքն ունեն

Երեւան: Մեդիամաքս: “Օգնիր քեզ” հասարարակական կազմակերպության` սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակներում օրերս Սյունիքի մարզկենտրոն Կապանում 23 ընտանիքների օգնություն է ցուցաբերվել:

Հավաքված հագուստն ու կոշկեղենը բաշխվել է քաղաքի հեռավոր թաղամասերում բնակվող, սոցիալական ծառայությունում հաշվառված 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։

Մեդիամաքսը եւս մասնակցում է այս նախաձեռնությանը եւ հավաքված մոտ 10 պարկ հագուստը տրամադրվել է կազմակերպիչներին:

Առաջիկայում կազմակերպությունը մտադիր է ճշտել նաեւ տարածաշրջանի գյուղական համայնքերում ապրող բազմազավակ ընտանիքների ցանկը եւ հավաքած հագուստը հասցնել նաեւ այդ համայնքներ։

“Օգնիր քեզ”-ը դիմում է բոլոր անհատներին եւ կազմակերպություններին նախաձեռնությանը միանալու խնդրանքով: Առավել խոցելի փախստականաբնակ համայնքներում անչափահաս երեխաներն ապրում են տարրական սանիտարական պայմաններից զուրկ տնակներում, եւ այդ ընտանիքները հատկապես մանկական հագուստի կարիք են զգում: Կազմակերպության հետ կապվելու համար կարող եք զանգահարել 50 01 52 հեռախոսահամարով:

                                                                                                www.mediamax.am

Комментариев нет:

Отправить комментарий