27 сент. 2011 г.

ՄԱԿ-ը <Կանանց ռեսուրս կենտրոնի> հետ համատեղ Գորիսում բացում է իր վեցերորդ անկյունը

Հասարակությանը ՄԱԿ-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն ՄԱԿ-ի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել Սյունիքի Գորիսում քաղաքում գտնվող <Կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ում:

Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿ-ի անկյունի գրադարանը ՄԱԿ-ի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև հիմք կծառայի տեղի հասարակության համար ՄԱԿ-ի հետ առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման հարցում:

<Մենք շատ ուրախ ենք Գորիսում և հատկապես ՙԿանանց ռեսուրս կենտրոնում՚ ՄԱԿ-ի անկյուն ունենալու կապակցությամբ: Մենք պետք է տեղի իշխանությունների և ՄԱԿ-ի գործընկերների հետ միավորենք մեր ուժերը և համոզվենք, որ այն կծառայի որպես մեր մարզում երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու լրացուցիչ գործոն: Մենք գնահատում ենք այս նախաձեռնությունը և ակնկալում շարունակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը>,- ասել է ՙԿանանց ռեսուրս կենտրոնի՚ նախագահ Ռուզաննա Տոռոզյանը:

Բացման արարողության ժամանակ տեղի համայնքի ներկայացուցիչները, մարզային պաշտոնյաները և երիտասարդ ակտիվիստները ՄԱԿ-ի մասին կլոր սեղան քննարկում էին կազմակերպել:

ՄԱԿ-ի Հանրային վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. <Մեզ համար սա չափազանց կարևոր օր է. մենք Սյունիքի մարզում ՄԱԿ-ի անկյուն ունենք: ՄԱԿ-ի աշխատանքներում հանրության աջակցությունը և մասնակցությունն է մեր կազմակերպությունը դարձնում այնպիսին, ինչպիսին որ այսօր է` հզոր և արդյունավետ: Ինձ գոհացնում է այն, որ Սյունիքի մարզի բնակիչներին հնարավորություն կտրվի ավելի շատ տեղեկություններ ստանալ ՄԱԿ-ի կատարած աշխատանքների մասին:>

ՄԱԿ-ի հինգ այլ անկյուններ էլ գործում են Արտաշատում, Գյումրիում, Իջևանում, Կապանում և Հրազդանում Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցության շնորհիվ:
                                                                                                        www.un.am

Комментариев нет:

Отправить комментарий