Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ:
- Առաջիկա քաղաքական իրադարձություններում, ըստ Ձեզ, ի՞նչ դեր կարող են ունենալ սոցցանցերը:
- Եթե խոսքը Հայաստանին է վերաբերում, ապա քաղաքականապես հիմնական ակտիվ սոցիալական ցանցը Ֆեյսբուքն է, որի օգտատերերի թիվն օր օրի ավելանում է: Դեռ ժամանակ կա մինչև գալիք ընտրություններ, սակայն այսօր մեր Ֆեյսբուքում քաղաքականացվածության աստիճանը շատ բարձր է: Եթե մակերեսորեն դիտարկենք, կթվա թե դեռ գալիք ընտրությունները չեն պատճառը լարված քաղաքական քննարկումների:
Սակայն դա մասամբ է ճիշտ, հին ու նոր դեպքերի քննարկումներ, «հին» ու «նոր» մարդկանց հերոսացում և ապահերոսականացում, երբեմն «հաշիվ» պահանջելու կամ «հաշիվ» մաքրելու հոգեբանությամբ տարված քննարկումներ կան: Իսկ թե ինչ դեր կարող են ունենալ քաղաքական իրադարձություններում սոցիալական ցանցերը, թերևս այն, որ ցանցը, կարևոր և անկախ ամբիոն է, բեմ է այն ուժերի համար, որոնք չունեն քարոզչական հնարավորություններ, մասնավոր հետուստաընկերություններ, տպագիր մամուլ: Նման ուժերն էլ, որոնք, բնականաբար, ընդդիմադիր դաշտն են կազմում, ցանց են «բերում» այն ուժերին և «անձանց», այնպիսի հարցերի քննարկումներ, գործունեության յուրահատուկ «հաշվետվություն», որոնք հանրային ԶԼՄ-ներով քննարկվող և լուսաբանություն պահանջող հարցեր և խնդիրներ են: Ցանցի միջոցով քաղաքական հայացքներով համախոհները ստեղծում են խմբեր, առանձնանում են հետաքրքիր գաղափարներով անհատականություններ, որոնք առավել ակտիվ և ընդգրկված են: Ցանցը նաև երիտասարդների համար քաղաքական կողմնորոշման մի յուրահատուկ «դպրոց» է, որոնց ֆեյսբուքային ակտիվությունը երբեմն «դրսևորվում» է՝ առնվազն հետևելով տարբեր ուժերի, հասարակական-քաղաքական գործիչների, վերլուծաբանների գործունեությանը: Ֆեյսբուքի ներուժը կա, սակայն այն քաղաքական մեծ իրադարձությունների համար փոքր է. ֆեյսբուքային հասարակությունն իր «առանձին կյանքով» ապրելով` ոչ մի աղերս չունի ցանցի ներսում գոյություն ունեցող լարվածության հետ: Ֆեյսբուքում հավաքված է քաղաքականապես հասուն մի զանգված (բնակչության 6.4%-ը ընդհանուր ֆեյսբուքցիներն են, ենթադրենք այս թվի ևս ինչ-որ մաս քաղաքական մտավոր կորիզն է), և այն իր օրակարգային հարցերը, դրանց լրջությունն ու մոտեցումներն ինչքանո՞վ է ունակ փոխանցել բնակչության այն 93.6%-ին, երբ հիմնականում «ապրում է» վիրտուալ քաղաքական կյանքով: (Թեպետ, եթե ոչ վիրտուալ տարածքում, ապա անձը իր հայացքները արտահայտելու սահմանափակ հնարավորություն ունի):
- Զարգացած ժողովրդավարական երկրներում սոցցանցերը կարո՞ղ են գործիք դառնալ հանցագործների ձեռքում:
- Ամեն ոլորտ, բնագավառ ունի իր վիկտիմը, այսինքն այն «գայթակղիչ» պայմանները, որոնք օրինախախտ հակումով անձին կարող են «գերել» և «դրդել» հանցանք կատարելու: Եվ կան հանցագործների տեսակներ` բռնի, ոչ բռնի, «պատահական», «անզգույշ»: Աշխարհը զարգանալով՝ նաև նոր ոլորտներ է բացում մարդու առաջ, մասնավորապես վիրտուալացվում են մարդկանց կապերը, շփումները, մարդկանց գործունեության արդյունքները, բանկային հաշիվները: Բնականաբար, առաջանում են նաև վիրտուալ հանցագործներ, կասեի` ինտելեկտուալ հանցագործներ, դա արդեն իրողություն է: Նույն սկզբունքով սոցցանցերը գործիք են պետության անվտանգության համակարգի ձեռքում: Իհարկե, շահագրգիռ խելացի հանցագործը, վառ երևակայությամբ, կարող է որոշակի օրինախախտ գործունեություն ծավալել սոցիալական ցանցի միջոցով:
- Մեզանում սոցցանցերն ի՞նչ առանձնահատկություններ ունեն:
- Հայաստանում առավել տարածված են երկու սոցիալական ցանց` «Օդնոկլասնիկի» («Համադասարանցիներ») և «Ֆեյսբուք»: «Օդնոկլասնիկ»-ը մոտ 6-7 տարի է, որ գործում է այստեղ: Ընդհանրապես այս ցանցերը տարբեր են և ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ` «Օդնոկլասնիկ»-ի դեպքում ակնհայտ է հայկական «նոր սփյուռքի» հետ կապերի գերակշռումը: Այսինքն, այն որպես համադասարանցիների «հավաքատեղի», փնտրել-գտնելու միջոց` շատ հետաքրքիր դրսևորում է. երբ մարդիկ գտան միմյանց, սերնդակիցները, ակնհայտ դարձավ «նոր արտագաղթածների» ահռելի զանգվածը: Ցանցը սկզբում օգտագործվում էր ըստ էության, այսինքն` համադասարանցիների մեջև շփումները վերականգնելու նպատակով: Աստիճանաբար այն իմաստային կողմով վերափոխվեց. մարդիկ սկսեցին ցանցի միջոցով նաև բարեկամների, հարազատների հետ ակտիվորեն վերականգնել կապերը: Հատկանշական է, որ Հայաստանից դուրս այս ցանցից օգտվող հայերը առաջնային կրթությունը ստացել են կա՛մ Խորհրդային Հայաստանում, կա՛մ Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքական տարր այն չի պարունակում և միտումը թեքվում է դեպի ժամանցային ցանցի: Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, արդեն նշեցի, որ այն բոլոր սոցիալական ցանցերից ամենաքաղաքականացվածն է: Հայաստանում ոչ միայն քաղաքականացված է, այլ քաղաքականությունն իր անհանդուրժողականությամբ ու բազմազանությամբ մասամբ տեղափոխված է այս ցանց: Այս ցանցում զարգանում է տեղեկատվությունը, լրահոսի արագությունը և բազմատեսակ քննարկումները` ընկերականից մինչև թշնամական:
-Ինչպե՞ս եք գնահատում սոցցանցերի դերը հեղափոխությունների իրականացման ճանապարհին:
- Նախ, հեղափոխությունները ցանցով չեն անում, հեղափոխական մտքերն ու գաղափարներն են տարածում, իրական լարվածությունը դրսում է, իսկ պայմանավորվածությունները կարող են ցանցով կատարվել` հաշվի առնելով ցանցի հնարավորությունները:
Մեզանում պետք է մեծամասնությունը ցանկանա, պետք է լինի «հեղափոխության առաջնորդ» և «հեղափոխական առաջնորդ»: Մեր առանձնահատկություններով և գոյություն ունեցող իրավիճակով տարերային հեղափոխություն չէր լինի, պետք է լիներ առաջնորդված, քանզի իրոք որ համբերատար և չբողոքող ժողովուրդ ենք: Ինչ վերաբերում է նրան, թե դեմ են 100-ը, իսկ բողոքելու դուրս են գալիս 20-ը, հաստատում է վերը նշածս. պասիվ բողոքողները և դժգոհները ավելի շատ են: Եթե դուք շրջեք Հայաստանով մեկ ու բացատրեք կամ տեղեկացնեք օտարալեզու դպրոցների մասին, մեծամասնությունը դեմ կարտահայտվի: Փորձեք, օրինակ, այդ մարդկանց հրավիրել հանրահավաքի, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հոգի կգան: Փոխարենը, իրենց փողոցներում, «թաղերում», գյուղերում երկու հոգուց ավել մարդ հանդիպեն` կքննարկեն, կբողոքեն: Սա մեր ժողովրդի բնույթն է, իսկ ինչո՞ւ պիտի Ֆեյսբուքը լինի տարբեր, այն առնվազն իրականության ավելի «մաքուր» արտացոլանքն է:
- Մի պահ կարծես իշխանությունը որոշել էր սահմանափակել, անգամ լուրեր էին տարածվում, թե ուզում են փակել Ֆեյսբուքը:
- Չեն փակի: Հայաստանը Չինաստան չէ` տարածքով, անվերահսկելիությամբ: Մի բուռ մարդիկ, մի բուռ մտավորականներ, ինչո՞ւ իշխանությունը իրեն զրկի այդ հաճույքից` իմանալու իր մի քանի մտավորականների կարծիքներն ու մտքի ոճը, ընթացքը: Դեռ ավելին, բացահայտվում են «դրսի» այն մտավորականները, նախկին հասարակական-քաղաքական գործիչները, որոնք որևէ ձևով հետաքրքրված են Հայաստանով: Ամերիկյան հատուկ ծառայությունները մի լավ սկզբունքով են աշխատում` «Այնտեղից, որտեղից կարելի է տեղեկատվությունը բացահայտ վերցնել, լրտես-լրտես (շպիոն-շպիոն) չեն խաղում»:
1in.am

Комментариев нет:
Отправить комментарий