27 июн. 2011 г.

Աջ, թե՞ ձախ ձեռքով

Կյանքի առաջին տարում երեխաները հավասարապես տիրապետում են երկու ձեռքերին, այնուհետև աստիճանաբար դառնում են կամ աջլիկներ, կամ ձախլիկներ: Որոշ երեխաներ մի քանի ամիս հիմնականում օգտագործում են մի ձեռքը, այնուհետև անցնում երկրորդին:

Մինչև այժմ այդ հարցով զբաղվող գիտնականներն այն կարծիքին էին, թե այդ հատկությունը բնածին է, որը վաղ թե ուշ ի հայտ է գալիս յուրաքնչյուր մարդու մոտ: Մանկական խոսքի ու ընթերցանության մասնագետի կարծիքով, եթե փորձեն ստիպել ձախլիկ մարդուն օգտագործել աջ ձեռքը, ապա դա կարող է հանգեցնել կակազության ու դժվարությամբ ընթերցելուն:
Նրանք խորհուրդ են տալիս հանգիստ թողնել երեխային` վախենալով հոգեկան ցնցում պատճառել ենթադրյալ ձախլիկին: Վերջապես Դոկտոր Աբրամ Բլաուն հրապարակեց <Տիրապետող ձեռք> գիրքը, որտեղ ապացուցում է, թե աջ կամ ձախ ձեռքին նախապատվություն տալը ոչ թե բնածին հատկություն է, այլ ձեռքբերովի սովորություն: 

Նա առաջարկում է ծնողներին վայելուչ ձևով օգնել երեխային ի ծնե նախապատվություն տալ աջ ձեռքին: Նրա կարծիքով երեխան, որ այնուամենայնիվ օգտագործում է ձախ ձեռքը, չնայած մեր կատարած բոլոր փորձերին դա անում է դիտավորյալ` հակադրվելու ցանկությունից դրդված: Ես կարծում եմ, ելնելով այս երկու անզուգադեպ թեորիաներից, ծնողների համար առավել անվտանգ է հանգել կոմպրոմիսային որոշման:

 Եթե երեխան նախապատվություն չի տալիս ոչ մի ձեռքին կամ եթե ակնհայտորեն աջլիկ է, ապա համարեք նրան աջլիկ և առարկաները` խաղալիքները, ուտելիքը, իսկ ավելի ուշ` գդալը տվեք նրա աջ ձեռքը: Իսկ եթե հենց սկզբից կամ ավելի ուշ երեխան ակնհայտ նախապատվություն է տալիս ձախ ձեռքին ավելի լավ է հանգիստ թողնել նրան: Նույնիսկ եթե համառությունից է օգտագործում ձախ ձեռքը, ապա նրա դեմ պայքարելով չեք հասնի ձեր նպատակին, բայց կնպաստեք, որ ավելի համառի և նույնիսկ թշնամանա: Այսպիսով դուք պետք է վայելուչ ձևով ուղղություն տաք երեխային, այլ ոչ թե պայքարի մեջ մտնեք նրա հետ:
                                                                                                     lenahovsepyan.com

Комментариев нет:

Отправить комментарий