9 июн. 2011 г.

Կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի գյուղերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները

Հունիսի 8-ին ՝ժամը 10.40-ին ստացված տեղեկատվության համաձայն` հունիսի 7-ին ժամը 19.00-ից մինչև 19.30-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի ՈՒռուտ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նույն օրը ստացված տեղեկատվության համաձայն տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր և Ջրապի գյուղերի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները,իսկ Արագածոտնի մարզում՝ Արտենի գյուղի 400 հա բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները:


Ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են նաև Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:Միաժամանակ, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Կողես գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ առաջացած սելավաջրերը ողողել են գյուղամիջյան ավտոճանապարհները:

Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: mardik.am

Комментариев нет:

Отправить комментарий