Դաղձի` անանուխի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից: Բույսի վերգետնյա մասը եթերայուղ է պարունակում, որի քանակը ծաղիկների մեջ 4-6% է, տերեւների մեջ` 2.4-2.75%, իսկ ցողունների մեջ` մինչեւ 0.3%: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով:
Նրա հիմնական մասը (41-65%) երկրորդային սպիրտ մենթոլ է: Բույսի մեջ պարունակվում են նաեւ մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ եւ այլ արժեքավոր նյութեր: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերեւները` ոչ միայն բուսահումքի, այլեւ նրանից ստացվող եթերայուղի ձեւով: Դեռեւս միջնադարում կարծիք կար, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը:
Ավիցենան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելամաղձության, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում:
Մխիթար Հերացին բույսն օգտագործել է` որպես ցավազրկող եւ թարմացնող միջոց, սրտխառնոցի եւ լուծերի դեպքերում:
Դաղձն (անանուխ) ունի հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային հատկություններ: Այն օգտակար է մարսողական համակարգի խանգարումների դեպքում: Դաղձը նվազեցնում է ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է լուծի դեպքում, օրգանիզմից հեռացնում է լեղին: Այդ իսկ պատճառով դաղձը կիրառվում է լյարդի մաքրման եւ լեղապարկից քարերի դուրսբերման նպատակով:
Դաղձը օգտագործվում է բարձր ջերմության, տենդի եւ մրսածության հետեւանքով առաջ եկող հիվանդությունների` անգինայի, ֆարինգիտի (եւ այլն) ժամանակ` որպես հովացնող, քրտնաբեր միջոց: Այս բույսն օգտակար է նաեւ միզասեռական եւ շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Դաղձը սրտի եւ արյունատար համակարգի վրա հրաշալի ազդեցություն է ունենում` հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում անոթային ճնշման իջեցմանը: Հիանալի միջոց է միգրենի դեմ պայքարում:
Դաղձն, ինչպես հայտնի է, բարերար ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա` հանգստացնում է, նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում է ազատվել անքնությունից:
Դաղձի ջրային թուրմն օգտագործում են բերանի խոռոչը ողողելու համար` որպես շնչառությունը թարմացնող, բակտերիաները վերացնող, բորբոքային պրոցեսները բուժող միջոց:
Ի դեպ, կարծիք կա, որ դաղձն օգնում է նիհարելուն: Ասվում է` եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ուրեմն պետք է ձեռքի տակ միշտ դաղձ ունենաք: 2 ժամը մեկ թարմ դաղձի բույրը ներշնչեք, եւ այն ձեզ կօգնի օգտագործել 23% ավելի քիչ կալորիաներ, քան սովորաբար: Թարմ դաղձի փոխարեն` կարելի է օգտագործել նաեւ դաղձի յուղ:
Բժշկապետ Մխիթար Հերացին վարակիչ-ալերգիկ հիվանդությունների բուժման համար առաջարկում էր Հայաստանում աճող հակաբակտերիալ, հակաբորբոքային եւ հակաալերգիկ հատկություններով օժտված բույսերը: «Ջերմանց Մխիթարություն» գրքում առաջարկված բարդ դեղատոմսերում հաճախ են հանդիպում նունուֆարը, մանուշակը, հիրիկը, խռնդատը, կղմուխը, օշինդրը, եզան լեզուն, մատուտակը, սորնջանը, կապարը, դաղձը, ուրցը, տատաշը եւ այլ դեղաբույսեր:
Դաղձն օգտակար է դեմքի մաշկի խնամքի համար: 1 ճաշի գդալ չորացրած դաղձը կամ 3 ճաշի գդալ թարմ դաղձը թրմեք 250մլ եռացրած ջրով առնվազն 30 րոպե: Թուրմից սառցե խորանարդիկներ պատրաստեք եւ օգտագործեք դեմքը մաքրելու համար: Այն օգնում է մաշկի գրգռվածության եւ քորի դեպքում, թարմացնում է մաշկը:
Նյարդային գերլարվածության դեպքում 2-3 թեյի գդալ դաղձի վրա լցրեք 1/2 լիտր ջուր եւ եռացրեք: Խմեք որպես թեյ: Թունավորումների դեպքում կրկին օգնության է հասնում դաղձը: Հակատոքսիկ հատկության շնորհիվ դաղձը լայնորեն կիրառվում է նաեւ տարբեր տեսակի թունավորումների դեպքում:

Նման դեպքերում պատրաստեք այս թուրմը. 2-3 ճաշի գդալ դաղձը 1,5 բաժակ եռացրած ջրով թրմել 2 ժամ: Խմել օրական 2-3 անգամ` ուտելու ընթացքում: Դաղձի` անանուխի թեյը շատ օգտակար է ստամոքսային խանգարումների համար, հեշտացնում է մարսողությունը: Դաղձն օժտված է հակասպազմոլիտիկ հատկությամբ, հետեւաբար` նրա օգնությամբ կարող եք ազատվել մկանային լարվածությունից: Կալորիականությունը 0 է:
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից ազատվելու համար օգտագործեք այս դեղատոմսը. դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից ըմպելիք պատրաստեք եւ ամեն օր առավոտյան օգտագործեք:
Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Hyptis crenata բույսի ազդեցությունը, որը հայտնի է իբրեւ բրազիլական դաղձ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեցությանը: Փորձարկումների արդյունքում, որոնք կատարվել են մկների վրա, մասնագետները հաստատել են, որ այս բույսը` թեյի ձեւով, ունի այնպիսի ցավազրկող ազդեցություն, ինչպես բոլորին հայտնի ցավազրկող միջոցները (ինդոմետացին, նուրոֆեն):
Դաղձի թեյը Բրազիլիայում օգտագործվել է մարսողության համակարգի խնդիրների դեմ պայքարելու համար: Այն օգնում է ստամոքսի խանգարման եւ ուռչելու ժամանակ, քանի որ դաղձի մեջ պարունակվող աղային նյութերը ճնշում են նեխում առաջացնող մանրէների աճը: Գիտնականների հետազոտությունների համաձայն` 1 բաժակ թունդ դաղձի թեյը ոչնչով չի զիջում սինթետիկ ասպիրինին:

Բժիշկները գտնում են, որ այս թեյի հիմնական բուժիչ կոմպոնենտը մենթոլն է, որը պարունակվում է տվյալ բույսի յուղի մեջ: Այս թեյն իջեցնում է արյան ճնշումը, նպաստում սրտամկանի աշխատանքին, բուժում է ստենոկարդիան, հիպերտոնիկ հիվանդությունը եւ աթերոսկլերոզը, նվազեցնում գլխացավը: Ըստ թուրք գիտնականների` կանանց, ովքեր տառապում են մարմնի եւ դեմքի չափից շատ մազակալմամբ, խորհուրդ է տրվում խմել ավելի շատ դաղձի թեյ: Ըստ հետազոտությունների` դաղձն ունի կանացի օրգանիզմում պարունակվող անդրոգենների նվազեցման հատկություն, որը եւ հանդիսանում է մարմնի վրայի մազերի գերաճի պատճառը: Դաղձով թեյը կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի: 168.am
Комментариев нет:
Отправить комментарий