Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի ծամոն ծամել, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս մեթոդը թույլ է տալիս հիվանդներին հիվանդանոցից դուրս գրվել երկու օր ավելի շուտ:
Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ ծամոն ծամել: Ալասթեր Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են «քնած» վիճակի:
Ծամոնն ակտիվացնում թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:
Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ ծամոնն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով: 1in.am

Комментариев нет:
Отправить комментарий