28 июн. 2011 г.

Մոծակները «սիրում են» գարեջուր խմող մարդկանց

 Գիտնականները պարզել են, որ 1-2 բաժակ գարեջուրը մարդուն ավելի գրավիչ է դարձնում մոծակների համար:

Հավանաբար մոծակները հավանում են գարեջրի հոտը, ինչպես նաև զգում են մարդու շնչառության փոփոխությունը՝ կապված սպիրտային խմիչք օգտագործելու հետ: Չի բացառվում, որ մոծակները «հասկացել են», որ գարեջրի հոտը և մարդու մոտ խայթոցների դեմ պաշտպանական ռեակցիայի իջեցումը փոխկապակցված են:

Գիտնականները իրենց հետազոտության արդյունքները պատրաստվում են կիրառել մալարիայի դեմ պայքարում: Մոծակների միջոցով փոխանցվող այդ հիվանդության պատճառով աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 780 հազար մարդ, հաղորդում է Meddaily-ն:

Այժմ գիտնականներն առաջարկում են ալկոհոլը ներառել մալարիայի ռիսկի գործոնների ցուցակում:
                                                                                                                    Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий