Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում այսօր` հունիսի 14-ին, նշում են արյան դոնորների միջազգային օրը: Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այս մասին այսօր` հունիսի 14-ին,NEWS.am-ի թղթակցի հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրանց տրամադրած տվյալների համաձայն` եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն, սակայն դեռեւս առկա է արյան քանակի ավելացման խնդիր:
Ըստ ԱՀԿ-ի երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով երկրի պահանջարկը ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60 000 արյունատվություն: Մեզանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 43.6 տոկոս, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 6.6 տոկոս:
Նշենք,որ հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օր է հաստատվել 2005թ. Ժնեւում` Առողջապահության Համաշխարհային ասամբլեայի կողմից` ի պատիվ 1868թ.այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. ստացել է Նոբելյան մրցանակ մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: 1819թ. Անգլիայում առաջին անգամ արյան փոխներարկում կատարվեց մարդուց մարդուն:
Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում: Հաճախ ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը փրկում է մարդկային կյանք: news.am

Комментариев нет:
Отправить комментарий