Հայաստանի սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն այսօրվա ասուլիսին կարծիք հայտնեց, որ Զատկի տոնին ձվի շուկայում կտրուկ փոփոխություն չի լինի։ «Հիմա շուկայում որոշ ելևէջներ կան, բայց ես կարծում եմ, որ մեր արտադրողներն անցյալի փորձը հաշվի առնելով` այնպես կանեն, որ գնի և ծավալների փոփոխություն չի լինի»,- նշեց նա:
«Անցյալ տարվա կործանարար դեպքերից հետո [երբ ձուն սկսեց վաճառվել ինքնարժեքից ցածր գնով] հարյուրավոր մանր ու միջին ձու արտադրողներ դուրս եկան շուկայից` չդիմանալով մրցակցությանը»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ «Արզնի», «Արաքս» և Լուսակերտի թռչնաֆաբրիկաները պայմանավորվել են, որ շուկա կհանեն արտադրված ձվի ողջ ծավալը, իսկ պակասի դեպքում (փորձագետը ենթադրում է, որ այն կարող է հասնել մեկ միլիոն ձվի) կներկրեն, և շուկա կհանեն պահուստային ֆոնդից. «Մարդիկ ոչ մի խնդիր չեն ունենա»,- նշեց նա:
«Այս պահին արտադրվում է նույն քանակությամբ ձու, և ձվի դեֆիցիտ չի սպասվում»,- ասաց Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը՝ հավելելով, որ ըստ իրենց հաշվարկների` մինչև Նոր տարի ձվի արտադրությունը կկրկնապատկվի:
Անդրադառնալով Բուլղարիայից, Իրանից, Ուկրաինայից սեպտեմբերին արտադրված ձվեր ներկրած և այժմ ժամկետանց արտադրանք վաճառողներին` նա նշեց, որ վաճառողների անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառը, որ ահազանգից հետո անգամ ժամկետանց ապրանքը չի ոչնչացվում. «Եթե կենտրոնում արգելվում է, գնում է ծայրամասեր»,- նշեց նա` այս պարագայում ակնկալելով միայն սպառողների ուշադրությունը գնումներ կատարելիս:
Tert.am

Комментариев нет:
Отправить комментарий