Հանրապետության տարածքում այսօր` ապրիլի 18-ին տեղումներն աստիճանաբար կդադարեն արդեն առաջիկա ժամերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Տեղումները կպահպանվեն միայն լեռնային առանձին շրջաններում։ Վաղը՝ ապրիլի 19-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն օրվա երկրորդ կեսին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ջերմաստիճանը վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 6-8 աստիճանով։ Ապրիլի 20-ին եւ 21-ին առանձին վայրերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Ցրտահարության վտանգ, որպես այդպիսին, չկա»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։

Комментариев нет:
Отправить комментарий