21 февр. 2011 г.

Միանձնուհուն վտարել են՝ Facebook-ով չափից դուրս տարվելու համար

Իսպանացի միանձնուհուն դոմինիկյան օրդենից, ուր նա ապրում էր վերջին 30 տարիներին, վտարել են նրա համար, որ նա չափից դուրս շատ ժամանակ է անցկացրել Facebook սոցիալական ցանցում։

54-ամյա Մարիա Խեսուս Գալանը, ով մյուս միանձնուհիների կողմից ստացել է «Քույր ինտերնետ» մականունը, իր «վտարման» պահին Facebook-ում շուրջ 600 ընկեր է ունեցել։

Մարիա Գալանը, ով այժմ ապրում է մոր տանը, հայտարարել է, որ նա պատրաստ է նոր կյանք սկսել, գրում է The Daily Telegraph-ը։
«Ես կցանկանայի այցելել Լոնդոն եւ Նյու Յորք։ Մենաստանում նման բաների մասին հնարավոր չէր անգամ երազել»,- Facebook-ում պատմել է քույր Մարիան։

Սա առաջին դեպքը չէ, երբ ինտերնետը խնդիրներ է ստեղծում Տոլեդոյի կրոնական իշխանությունների համար։ Անցած տարի իր պաշտոնից հեռացվել էր եւս մեկ հոգեւորական, երբ պարզվել էր, որ նա ինտերնետն օգտագործում է ինտիմ ծառայությունների գովազդի համար, հայտնում է «Վեստին»։                                        
                                                                                                                        NEWS.AM

Комментариев нет:

Отправить комментарий