24 февр. 2011 г.

Սյունիքում սողանքի հետևանքով վնասվել է գազատար խողովակը

Փետրվարի 24-ին ժամը 11.35-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի Գազաֆիկացման եւ գազամատակարարման միավորման Քաջարանի տեղամասի պետի տեղակալ Ս. Նահապետյանից ահա­զանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանավանի սողանքային գոտում տեղի է ունեցել հողի սողք՝ 15 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ, որի հետևանքով վնասվել է Արփիկ բանավանը սնուցող միջին ճնշման գազատար խողովակը` 7 մ երկարությամբ և առկա է գազի արտահոսք:


Դեպքի վայր է մեկնել Սյունիքի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դադարեցվել է Արփիկ բանավանի գազամատակարարումը և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Ժամը 14.50-ին «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի մասնաճյուղի Քաջարանի վթարավերականգնողական բրիգադի կողմից վթարը վերացվել է և 3 ժամ 10 րոպե դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել է:        
                                                                                                             ANKAKH.COM

Комментариев нет:

Отправить комментарий