Մարիամ Մաթևոսյան
«Էս Սևակն ո՞ւր գնաց, նոր էստեղ էր, ամեն օր էսօր-էգուց ա անում, բայց չկա: Ասա փորդ ծակում ա՞, էրկու մետր հող ա էլի, վարի, գնա»,-գյուղամիջում ինքն իր հետ կռիվ տալով՝ խոսում է Մարիամ տատը: Սևակն առանց հարևանուհու խնդրանքը կատարելու՝ ընտանիքը «կերակրող» տրակտորով արդեն գնացել էր դաշտ: «Ոչ մի օգնական չունեմ, մենակ եմ ապրում, առողջություն չունեմ, որ բահով հողը փորեմ, քսան հազար դրամ եմ տալիս Սևակին, գալիս տրակտորով վարում ա»:
90-ամյա Մարիամ տատը յոթ զավակ ունի, բայց այսօր Տաթեւում մենակ է ապրում: «Որդիներս Ռուսաստանում են, Ֆրանսիայում, Քաջարանում, Կապանում:
Ձմռանը տեղափոխվում եմ որդիներիս մոտ, բայց երկար չեմ կարողանում մնալ, քանի որ հայրենի հողն ու ջուրը կանչում են: Տղաներս էլ են սիրում գյուղը, բայց աշխատանք չունենալու պատճառով հեռացել են գյուղից»: -Հիմա է, որ շուտ եմ հոգնում, երբ ջահել էի, միանգամից մի քանի գործ էի անում: Կոլխոզի ժամանակ և' ծխախոտ եմ մշակել, և' լավ այգի ունեի: Քսան տարի էլ կթվորուհի եմ եղել, բայց դե երեսուն տարվա աշխատանքային ստաժս ջուրն ընկավ: Մեջքիս մարդ չկար, հազիվ քառասուն հազար դրամ թոշակ եմ ստանում»,- ասում է նա:
Հիմա արդեն գարուն է, Մարիամ տատը վերադարձել է ու մյուսների նման սկսել է իր տնտեսությունը մշակել եւ անհանգստանում է, որ գործերն իր ուզածի նման չեն ստացվում, զրույցի ընթացքում աչքերն ահընդհատ հեռուն ձգելով՝ կրկնում էր. «Տեսնես Սևակն ո՞ւր գնաց, հողս մնաց»:
«Մենակ կին եմ, շատ բան չեմ վարում, մի քանի լաք կանաչի, մի քանի թաղ էլ` կարտոֆիլ»: Տղաների հորդորին չի լսում, որ քիչ վարի, ասում է , որ տղաներին է ուղարկում, բացի այդ, սիրտը ցավում է, երբ հողն անմշակ է մնում:

Комментариев нет:
Отправить комментарий