Մարիամ Մաթևոսյան
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյանկի հովանավորությամբ «Հայաստանի պատանի նվաճումներ» ՀԿ-ն, 2012թվականի սեպտեմբերից, աշակերտների համար իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը: Այն իրականացվում է Սյունիքի մարզի 9 դպրոցներում: Ծրագրում ընդգրկված են Գորիսի թիվ 4 ավագ, թիվ 1 հիմնական և Վերշենի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչուհի Մերի Դավթյանը հակիրճ ներկայացրեց ծրագիրը. «Առաջին կիսամյակում ձեռնարկատիրական ընկերություն ենք ստեղծել, որի ընթացքում մեր աշակերտները պատրաստել են ձեռագործ աշխատանքներ: Երկրորդ կիսամյակում նախատեսում ենք ստեղծել աշակերտական հասարակական կազմակերպություն՝ «Պատանի տնտեսագետներ» ԱՀԿ անվանմամբ»,-նշեց տնտեսագիտութան ուսուցչուհին:
Այս անգամ պատանի տնտեսագետները որոշել են իրենց գործունեությունը ծավալել բնապահպանության ոլորտում: Թե ինչո՞ւ բնապահպանական, այս հարցի պատասխանը տվեցին հենց իրենք՝ աշակերտները:
«Մեր դպրոցը միշտ էլ առանձնացել է իր մաքրությամբ: Ըստ իս՝ դպրոցի տարածքում պակասում են կանաչապատ տարածքները, ու քանի որ շուտով գարնանամուտ է, ուստի մենք որոշեցինք բնապահպանության ոլորտն էլ ընդգրկել ծրագրի մեջ»,-նշում է Նոնա Գյուրջյանը:
Ծրագրով նախատեսված է դպրոցի որոշակի տարածքը կանաչապատել, ծաղիկներ աճեցնել, տնկիներ տնկել, հատուկ տեսակի խոտ աճեցնել: Այդ ամբողջ աշխատանքներով կզբաղվեն աշակերտները:
Ծրագրի մասնակիցների համար այդ աշխատանքերը տարբեր նպատակներ են հետապնդում: Աիդա Միրումյանն իր այդ գործով ցանկանում է օրինակ ծառայել մյուսների համար, իսկ Նարե Հախվերդյանի համար այդքան էլ կարևոր չէ ինչ գործ կկատարեն, կարևորը դպրոցի համար իրնենից հետո ինչ որ բան թողնելն է:
Առաջիկայում թիվ 4 ավագ դպրոցի բակը կվերածվի կանաչապատ տարածքի:

Комментариев нет:
Отправить комментарий