Մետաքսե Պետրոսյան
Ոչ պետական մամուլին պետական աջակցությունը գործում է 1998թ.-ից, որն իրականացվում է Մշակույթի եւ Գիտության ու կրթության նախարարությունների միջոցով «Տեղեկատվության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակում: Սուբսիդավորող հանձնաժողովն առանձնապես խստապահանջ չէ տպագիր մամուլի նկատմամբ. սուբսիդա ստանալու համար թերթերը պետք է թողարկվեն նվազագույնը՝ ամիսը մեկ անգամ եւ նվազագույնը հինգ հարյուր օրինակ տպաքանակով, մեկ մամուլ ծավալով, իսկ ամսագրերը՝ նվազագույնը երեք ամիսը մեկ (տարեկան չորս) համարի հրատարակում՝ հինգ մամուլ ծավալով եւ հինգ հարյուր օրինակ տպաքանակով ու սեփական նյութերով:
Ներկայումս պետական սուբսիդավորումից օգտվում է մոտ 70 անուն տպագիր մամուլ, որոնց մի մասը, սակայն պարբերական մամուլ չէ: Ցանկում ներառվել են նաեւ հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական եւ մարզական միությունների հրատարակությունները՝ թերթեր, հանդեսներ, անգամ՝ տեղեկագրեր:
2012թ.-ին ոչ պետական մամուլի հրատարակման համար հատկացվել է 47 մլն 777.1 դրամ, որից՝ մարզային մամուլին հատկացված գումարային չափը տատանվում է 350-500 հազարի միջեւ, մասնագիտացված ամսագրերին, հանդեսներին հատկացվել է 600-900 հազար դրամ, ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցներին` 500-900 հազարական դրամ, մանկական ամսագրերին, թերթերին`1 մլն 700.000 դրամից մինչեւ 14 մլն դրամ:
Տրված օժանդակությունը թվում է, նոր շնչառություն ու որոշ անկախություն պետք է տար մարզային մամուլին, դարձներ առավել ինքնուրույն, մինչդեռ, պատկերը ճիշտ հակառակն է: Սուբսիդավորվող մամուլի ղեկավարները հայտնում են, որ պետական աջակցությունը պարբերականներին օգնում է ընդամենը գոյատեւել, ինչը «Հետք»-ին տրված հարցազրույցում հաստատում է նաեւ «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: «Եթե պետական աջակցությունը չլիներ, վաղուց հանգած կլիներ մարզային մամուլը»,-ասում է նա:
Իհարկե, մարզային թերթերը չունեն գովազդատուներ, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բաժանորդագրությունից ու վաճառքից նույնպես չի կարելի շոշափելի գումարներ ակնկալել, քանի որ շատ թերթերի պարագայում դրանք ուղղակի բացակայում են (անվճար են բաժանվում): Այս հանգամանքը նպաստում է, որ թերթերը կախված մնան տեղական իշխանավորների կամ հովանավորների բարեհաճությունից: Պետական աջակցությամբ շատ խմբագիրների հաջողվում է պարզապես պահպանել թերթի անունը կամ սահմանվածի նվազագույն չափով կազմակերպել թերթի հրատարակումը, շատ դեպքերում՝ ոչ կանոնավոր: Ուստի, գրեթե բոլորը գտնվում են նույն պայմաններում, նույն մակարդակի վրա, չկա մրցակցություն, չկա կադրային աճ, չկան ֆինանսական մուտքեր, որը կբերեր առավել ինքնուրույնության, խմբագրության ընդլայնման եւ այլն:
Պետական աջակցության քաղաքականության վերաբերյալ «Գորիսի մամուլի ակումբը» հարցումներ է անցկացրել մարզային թերթերի խմբագիրների շրջանում, որին ի պատասխան, նրանց մեծամասնությունը նշում է, որ հատկացված գումարի չափը չի կարող բավարար լինել: Միաժամանակ այն պետության կողմից ողջունելի քայլ են համարում, քանի որ օգնում է թեթեւացնել թերթի հրատարակման ծախսերը ընդգծելով, որ առանց դրա իրենց վիճակը շատ ավելի վատ կլիներ: Որոշ պարբերականներ էլ նշում են, որ մի կերպ տեղավորվում են գումարի մեջ, սակայն համաձայն չեն սուբսիդավորման բաշխման համամասնության հետ:
«Լոռու մարզ» թերթի խմբագիր Մ. Միկոյանը նշում է, որ իրենց թերթը հանրապետությունում միակ պարբերականն է, որը տպագրվում է շաբաթը երկու անգամ 1000 տպաքանակով եւ համարվում է լիարժեք լրատվամիջոց, հետեւաբար, շատ են նաեւ ծախսերը: «Սակայն տարեկան 100 համար տպագրող «Լոռու մարզը» ստանում է նույն 500 հազար դրամ գումարը, ինչ տարեկան 12 կամ 24 համար տպագրող մյուս թերթերի խմբագրությունները: Կարծում եմ, որ «Լոռու մարզ» թերթը գոնե կրկնակի չափով պետք է ֆինանսավորվի, որպեսզի կարողանա պահպանել իր կարգավիճակը»,-իր դժգոհությունն է հայտնում խմբագիրը:
Մեկ այլ՝ Սյունիքում հրատարակվող «Որոտան» թերթի խմբագիր Ա. Ամիրյանը ԶԼՄ-ին ֆինանսավորելու քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ հարցին պատասխանում է. «Ճիշտ չէ մարզպետարանների, քաղաքապետարանների, հ/կ-ի եւ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող եւ անկախ գործունեություն իրականցնող թերթերին նույն հարթության վրա դնելը: Ցանկալի կլիներ սուբսիդավորումը կատարելիս նկատի առնվեր թերթի ուղղվածությունը, հրապարակված հոդվածների եւ թեմաների կարեւորությունը եւ չբավարարվել միայն պայմանագրով նախատեսված թվի եւ քանակի ապահովմամբ»:
«Կան թերթեր, որոնք հատուկ ուշադրության են արժանանում կառավարության կողմից. հայտարարությունների մի քանի տեսակի հրապարակումը կոնկրետ թերթերի է տրվել, որը ճիշտ չէ: Եվ այդ լրատվամիջոցները մեզանից շատ սուբսիդիա են ստանում: 500.000 դրամով, որ տարիներ շարունակ տրվում է մեր թերթին, չենք կարող որեւէ կոնկրետ հարց լուծել: Երկու տպագրական մամուլ ծավալով թերթ տպագրելու դեպքում կհերիքի 7 համարի տպարանային ծախսը հոգալուն (2000 տպաքանակի պարագայում): Մարզային թերթը, որը պետք է կարողանա սեփական նյութերով ու պարբերաբար լուսաբանել տվյալ տարածաշրջանի առօրյան մեծ ջանք է պահանջում...»,- ստեղծված իրավիճակն այսպես է գնահատում «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:
Սուբսիդավորման պետական քաղաքականության վերաբերյալ խմբագիրներն ունեն իրենց պատկերացումները: Նրանց մեծ մասը կարծում է, որ պետք է ֆինանսավորվեն այն թերթերը, որոնք չունեն օժանդակության այլ աղբյուրներ եւ գոյատեւում են միայն պետական աջակցության շնորհիվ, ուստի սուբսիդավորման չափի ավելացումը կօգներ նրանց դառնալ առավել կենսունակ: Մասնավորապես, «Սիսյանի ձայն» թերթի խմբագիրն ասում է. «Առաջին հերթին ֆինանսավորել պետք է տեղական թերթերին, որոնք լրատվությունը բիզնեսի, առուծախի չեն վերածել, որոնք հնարավորինս անաչառ են եւ տպագրվում են ժողովրդի համար: Այն թերթերը, որոնք աշխատում են սրա-նրա պատվերով, կարծում եմ գումարի խնդիր չեն ունենում, թեպետ ավել գումարը չի խանգարում: Պետք է ֆինանսավորվեն այն թերթերը, որոնք խնդիրներ են բարձրացնում եւ հասնում այդ խնդիրների լուծմանը, այն թերթերը, որոնք փոքր բյուջե ունեն»:
«Կամք+» թերթի պատկերացմամբ պետական աջակցությունը պետք է լիովին հոգա լրատվամիջոցի տպագրական ծախսերը եւ վերջինիս հետ կնքվող պայմանագրում չպետք է լինեն տպաքանակի եւ թողարկման հաճախականության հետ կապված սահմանափակումներ: «Եթե իրենց հատկացված գումարը բավարարում է միայն 6 տպագիր մամուլի տպագրական (յուրաքանչյուրը 1000 օրինակ) ծախսերը հոգալու համար, չպետք է մարզային լրատվամիջոցից պահանջեն 12 տպագիր մամուլ»,- մանրամասնում է խմբագիրը: Ի պատասխան, ՊՈԱԿ-ի ղեկավարը նշում է, որ ինքն անձամբ այդ թերթերի ղեկավարներից դժգոհություններ չի ստացել կամ լսել, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, դժգոհ են՝ «եթե իրենց չի հերիքում, թող հրաժարվեն աջակցությունից, սա չի կարող նրանց հնարավորություն տալ մեծ խմբագրություն պահել, ընդլայնել, սա ընդամենը աջակցություն է»:
Սուբսիդավորման պետական քաղաքականության նկատմամբ խիստ վերապահում ունեն նաեւ մայրաքաղաքային մամուլի ղեկավարները: «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը կառավարության մշակած ծրագրում մամուլին աջակցելու քաղաքականություն ընդհանրապես չի տեսնում, երբ նույն տեսակի մի քանի թերթ կամ ամսագիր է սուբսիդավորվում եւ փոշիացվում առանց այն էլ նվազ միջոցները: «Քաղաքականություն չի որդեգրվել, թե ինչպես պետք է լինի եւ վերահսկողություն չասեմ, բայց բոլորի համար նույնիսկ անզեն աչքով հայտնի է, թե ով է գործ կատարում, ովքեր են դրանք`դերակատարները: Շատ լավ որոշում է, որ ազգային փոքրամասնություններին պետք է աջակցել, բայց երկու քրդերեն թերթ ինչի՞ համար, թող մեկին հատկացնեն, լավ թերթ ստեղծեն: Նույնը նաեւ վերաբերում է մանկական թերթերին, 4-5 մանկական թերթ կա, մարզային, մարզական թերթերն էլ: Այդտեղ էլ բարեկամություն եւ այլ բան է մշակվում եւ փոշիանում են բյուջեի այն հատկացումները, որ կատարվում են եւ զգալի որեւէ բան չի տալիս...»,- մեկնաբանում է պրն Ավետիքյանը:
Օրինակ բերելով զարգացած ժողովրդավարություն ունեցող եվրոպական երկրների փորձը, որտեղ նմանատիպ հատկացումները նպատակ ունեն ոչ առաջատար լրատվամիջոցին դարձնել առավել անկախ, ԶԼՄ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հետեւյալ պարզաբանումն է տալիս. «Նպատակը հետեւյալն է. քիչ տպաքանակ, հետեւաբար եւ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող թերթը, ստանալով բյուջետային ֆինանսավորում մնում է անկախ եւ կախվածության մեջ չի ընկնում զանազան խմբավորումներից՝ լինեն դրանք ֆինանսական, թե՞ քաղաքական խմբեր: Մեզանում սուբսիդավորումն ընդամենը մամուլի գոյատեւման հարց է լուծում»:
Եզրահանգումը մեկն է. պետական օղակները սուբսիդավորման քաղաքականությամբ նպատակ ունեն միայն գոյատեւման հնարարավորություն տալ մարզային մամուլին, այլ ոչ թե նպաստել նրա զարգացմանն ու կայացմանը: Նրանք միտված չեն մրցակցային դաշտ ստեղծել տպագիր մամուլի համար, խթանել առավել կայացածներին եւ լուրջ «ընդդիմախոսներ» ձեռք բերել: Առկա իրավիճակը բավարարում է նրանց. մարզային մամուլը լուրջ ազդեցություն չունի:

Комментариев нет:
Отправить комментарий