Քրիստինե Հայրապետյան
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը «Հեքիաթին հյուր» պետական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը «Գիքորը 21-րդ դարից» և «Հոնզան և ջութակը» ներկայացումներով հանդես է եկել Վայոց ձորի մարզի գյուղական և քաղաքային համաjնքներում: Ծրագրի նպատակը մարզի քաղաքային և գյուղական համայնքներում մարդկանց թատերական արվեստին հաղորդակից դարձնելն էր:Թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը նշեց, որ ծրագրով նախատեսված էին 3 քաղաքային (Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ) և 32 գյուղական համայնքներ: 10 գյուղական համայնքներ դուրս են մնացել ծրագրից, և ինչպես մարզպետարանն էր հիմանավորել՝ երեխաների սակավության և ներկայացումները ցուցադրելու համար համապատասխան տարածք չունենալու պատճառով:
Չնայած հյուրախաղերի ժամանակ դժվարություններ եղան, այնուամենայնիվ, թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը գոհ է՝ ծրագիրը հաջողությամբ ավարտին են հասցրել:
Երկու ներկայացումների բեմադրող ռեժիսոր Սերժ Սայունցը գոհունակությամբ է խոսում դպրոցական հանդիսատեսի խանդավառության, անկեղծության ու ջերմության մասին, որովհետև մեծ մասամբ խաղացել են դպրոցների դահլիճներում՝ դպրոցականների համար. «Երեխաներն ապրում էին այդ ներկայացմամբ, դահլիճից լինում էին պոռթկումները: Խաղի միջոցով նրանց մեջ սերմանում էինք ընկերասիրություն, բարություն և չարի դեմ պայքար: Երեխաների ոգևորությունը վարակիչ էր: Ներկայացման ավարտից հետո էլ նրանք դժվարությամբ էին հեռանում դահլիճից, և խնդրում էին , որ կրկին այցելենք իրենց»,-ասում է ռեժիսորը:
Սերժ Սայունցի խոսքով, հեռավոր գյուղերի երեխաները, ի տարբերություն ավելի մոտ գյուղերում ապրողների, ավելի անկեղծ են, անմիջական և պարզաբանեց , որ միգուցե պատճառն այն է, որ նրանք հեռու են ինտերնետից, հեռախոսներից, կտրված են ամեն ինչից և ավելացրեց նաև , որ այդ երեխաները կարոտ են ներկայացումների. «Պետք է աշխատել ամեն տեղ գնալ,պետք է անիվների վրա լինել»:
Դերասանից շատ բան է կախված, եթե հանդիսատեսը, որին խաբելը գրեթե անհնար է, կարողանում է ճիշտ ընկալել ու գնահատել դերասնի խաղը, ապա ներկայացման համար ճիշտ կազմ է ընտրվել: Ս.Սայունցն ավելացրեց , որ այն գյուղերում, որտեղ նույնիսկ մարդիկ անտարբեր էին` նրանց վերաբերմունքը հետո փոխվել էր: Հետաքրքրական էր այն, որ Խաչիկ գյուղում դեռևս գործում էր ռադիո հանգույցը և գյուղի բնակիչներին ակումբավարը ռադիոյի միջոցով էր հայտնել, որ ներկայացում է լինելու, գյուղի ծայրերից էլ լսել ու եկել էին բեմադրությունը դիտելու:
Դերասանները ևս տպավորած էին հանդիսատեսի ընդունելությունից.«Կարևորը հանդիսատեսի գանահատականն է և այդ ոգևորությունը, որը շարունակվում է հյուրախաղերից դուրս»,-ասում է թատրոնի դերասան Էրիկ Գրիգորյանը և ավելացնում, որ երեխաների հետ ավելի բարդ է, պետք է կարողանալ համոզել նրանց և ինչպես ինքն է հավաստիացնում, դա նրանց հաջողվել է. «Մենք կարողացել ենք համոզել երեխաներին. երեխաների մեջ հեքիաթն ապրեցնելով`մենք էլ ենք ապրում հեքիաթում»:
Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի

Комментариев нет:
Отправить комментарий