Մարիամ Մաթևոսյան
Սկիզբը
Հաջորդ կանգառը «Շիկահող» պետական արգելոցին նայելու ամենաբարձր կետն էր: Ինչպես նախապես տեղեկացրել էի, կփորձեմ ձեզ ևս դարձնել այս մեծ ճամփորդության մասնակիցը: Տեսարանը հիասքանչ էր, իսկ աշնանային գույներն ավելի էին զարդարում Սյունիքը:
Մեզ՝ հյուրերիս, ուղեկցում էր «Շիկահող» արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանն՝ իր կարգախոսով. «Ծառ տնկելով ավելի շատ օգուտ կարող ենք ստանալ, քան ծառ կտրելով կամ փայտ ծախելով»:
«Եթե բոլորս միասին աշխատենք, համագործակցենք, լավ արդյունք կստանանք: Դրա համար կան բոլոր նախադրյալները,- ասում էր Ռուբեն Մկրտչյանը,- արկածայի՞ն տուրիզմ եք ուզում, խնդրեմ, հատուկ թույտվությամբ մտեք «Շիկահող» արգելոց, ձեր աչքերով տեսեք հայկական մուֆլոն, բիզոարյան այծ, հետևեք գորշ արջի գործողություններին:
Արշավայի՞ն տուրիզմ եք ուզում՝ բարձրացեք Խուստուփի լեռնագագաթը, հիացեք տարածաշրջանի բնությամբ: Թռչնադիտակա՞ն տուրիզմ եք ուզում, խնդրեմ, մտեք «Շիկահող» և տեսեք կովկասյան մարեհավ, վայրի հնդկահավ, սև փայտփորիկ: Սրանք եզակի տեսակներ են, որոնք գեղեցկացնում են կենդանական աշխարհը: Ավելին ասեմ, կարող ենք տեսչական կազմ տրամադրել զբոսաշրջիկներին, պատրաստ եմ ես անձամբ ղեկավարել: Ամեն ինչ կանեմ, միայն թե մարդիկ դժգոհ չհեռանան»:
Ռ. Մկրտչյանն ավելացրեց, որ Շիկահողի արգելոցում գնային տատանումներն ավելի հարմար են, քան այլ արգելավայրերում: Մուտքի համար՝ միջինը 500 դրամ, ուղեկցող ունենալու դեպքում՝ 5000 դրամ, գիշերավարձը՝ 5000 դրամ: «Մեզ մոտ գները ցածր են լինելու, անվտանգությունն էլ ապահոված է. ունենք հեռախոսային կապ, առաջին անհրաժեշտության օգնություն, հակաթույն` օձի խայթոցի դեպքում, ռենջերական խումբ»,- նշում է պարոն Մկրտչյանը:

«Շիկահող պետական արգելոցը ստեղծվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշմամբ՝ բուսակենդանական աշխարհի պահպանության և բնական վերարտադրությունը ապահովելու համար: Գտնվում է Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի վրա: Զբաղեցնում է 12137.075 հա տարածություն: Այդ նույն որոշմամբ ստեղծվել է նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որը զբաղեցնում է 64.2 հա տարածք, իսկ «Զանգեզուրի» պետական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1187-Ն արաշմամբ: Երկուսն էլ հանձնվել են Շիկահող պետական արգելոցին:
«Բացահայտի'ր բնության գանձը» մուտքի մոտ տեղադրված ցուցանակի խոսքերը կարդալով՝ մտանք պուրակ. Ծավ գետի երկայնքով մեկ սլացիկ, սիրուն սոսիներն էին:
Սոսին պատկանում է սոսազգիների ընտանիքին (Platanaceae): Մուգ մոխրագույն բնով ծառ է՝ մինչև 30մ բարձրությամբ: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին: Պուրակում կան մեկ օրականից մինչև 1000 տարեկան սոսիներ: Պուրակում կան նաև հնդկական ընկուզենիներ:
Հյուրերին դիմավորեց պուրակում աշխատող ամբողջ անձնակազմը: Իսկ «գիդի» պաշտոնը ստանձնեց անտառապահ Լորիկ Նուրիջանյանը, քանի որ, ինչպես ինքն էր ասում, ծառերի բնավորությունը լավ գիտի:
«Աշխարհում կա սոսու 10 և ընկուզենու 3 տեսակ: Մենք ունենք 2 տեսակի սոսենի՝ արևելյան և թխկատերև: Արևելյան սոսին ավելի ջրասեր ու ջերմասեր է, ավելի արագ է աճում, քան թխկատերևը, բացի դրանից` դիմացկուն է»,- պատմում է Լորիկ պապը:
Պուրակում կան հատուկ տարածքներ, որ կոչվում են մարգեր: Անտառապահն այս տարի ամեն մի մարգից ստացել է 1500 բուսակ՝ 700 սոսի և 800 ընկուզենի: Անցած տարվանից ունի 22.000 տնկի, որից 12.000-ը ընկուզենի են, 10.000-ը՝ սոսի: «Արևելյան սոսու սերմերը հողում ցանելուց ենք բուսակներ ստանում, օրինակ՝ արևելյան սոսու 1500 սերմերից 300-ը կարող է բռնել, իսկ թխկաձև սոսու 900 հատ սերմերից՝ 20 կամ 30-ը, այ դրա համար են արևելյանը դիմացկուն համարում, քանի որ դիմանում է ցրտերին»,- ասում է Լորիկ Նուրիջանյանը::
Սոսիների պուրակում մեզ ընկերակցում էր նաև Շիկահողի արգելոցի երիտասարդ բուսաբան Մարիամ Արևշատյանը: «Մեկ տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Հաճախակի ենք շրջում տարածքում: Երկու օրը մեկ գնում ենք «Շիկահողի» արգելոց շրջկալների, կատարում բնության տարեգրություն, չափագրումներ: Աշխատանքները կատարում ենք «JPS» սարքով, որը թույլ է տալիս որոշել միանգամից վայրի ծաղիկների կոորդինատները՝ բարձրությունը, բազմացումը, թե արևելքից կամ արևմուտքից ինչքան է մոտ կամ հեռու»,- ասաց Մարիամը:
Պուրակում կա մոտավորապես 16.000 սոսի, որից 800-ը թխկատերև են, իսկ մնացածը՝ արևելյան: Քայլելիս գրեթե բոլորի ուշադրությունը վերևում էր, փորձում էինք ծառերի բարձրությունը որոշել: Շատ քիչ հատվածներում էր երկինքը տեսանելի, միայն տերևների արանքից արևի շողերի ներթափանցումն էր վկայում, որ շուրջը լուսավոր է:
Արշավի ժամանակ ուշադրությունս գրավեց մի երիտասարդ: Պուրակ մտնելուն պես՝ դեմքն ավելի պայծառացավ, մարդկանց անընդհատ ծառերի, կենդանիների, բնության կարևորության մասին էր պատմում: Շատ սահուն էր անցնում տերևախառը ճանապարհը, որը մնացածը զգուշությամբ էին հաղթահարում:
Անծանոթը Հարութ Աղաթելյանն էր, ով տարածքի կենդանաբանն է: «Փոքր ժամանակ հարմար առիթի դեպքում վազում էի անտառ. ինձ լավ էի զգում բնության գրկում: Հետևում էի կենդանիներին»: «Ինչ կենդանի, սողուն ասես» տեսել է, բացի հովազից, քանի որ այն շատ բարձրադիր տեղերում է լինում: «Ինձ համար ամենգեղեցիկ կենդանին գայլն է, և՚ սիրում եմ, և՚ ատում,- պատմում է Հարութը սիրում եմ խելացիության համար, ատում եմ, որ վտանգավոր է»: Ասում է, որ եթե չսիրեր բնությունն ու իր աշխատանքը, ապա վաղուց «հայրենիքից հեռացել էր ու դրսում աշխատանք փնտրել»: Մեր զրույցն ընդհատեց ծառերից պոկված ճյուղերի դմփյունը: «Բան չկա, աշնան քամիներից են ընկնում, այս եղանակին պուրակում պետք է քայլելիս զգույշ լինել»,- ասաց Հարութը:
Երկարատև զբոսանքը ավարտվելու վրա էր, երբ հայտնվեցինք պուրակի ամենամեծ, հաստաբուն սոճու մոտ: Հետաքրքրության համար որոշեցինք մտնել ու պարզել, թե քանի մարդ կարող է տեղավորվել: Արդյունքը ապշեցուցիչ է՝ 25 և ավելի:
Հետո հայտնվեցինք շիկահողցի Գեղամի տանը: Ավելի քան 30 հոգով սեղան նստեցինք ու ճաշակեցինք Շիկահող գյուղի բերքն ու բարիքը:
Մինչ մնացածը ճաշում էին, դուրս եկա գյուղամեջ՝ մարդկանց հետ խոսելու և հասկանալու համար՝ իրենք ևս ունա՞կ են զբոսաշրջիկներ ընդունել, հյուրատուն առաջարկել:
Մեր գյուղում մեկ կամ երկու հոգի կարող են հյուր ընդունել, ես էլ կարող եմ հյուրընկալել. հայ ենք չէ՞,- ժպտալով ասում է Էլմիրա Արզումանյանը,- մենակ տարրական պայմանների բացակայությունը թույլ չի տալիս մարդ հյուրընկալել: Նորմալ բաղնիք-զուգարան չունենք, էլ չեմ ասում ջրի մասին, էնա, թոռս զոռով գնացել, անտառի տակից ջուրը բակ է հասցրել: Այ, որ ամեն պայման լինի՝ ես էլ բոլորին կհյուրասիրեմ»:
Արդեն գնալու ժամանակն էր:
Շարունակելի... hetq.am

Комментариев нет:
Отправить комментарий