14 нояб. 2012 г.

Նաիրի կվարտետի համերգը Գորիսում

Քրիստինե Հայրապետյան 
Այսօր Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Նաիրի կվարտետի համերգը: Համերգը կազմակերպվել էր ,,Ադաջո,, երաժշտական մշակութային ՀԿ-ի կողմից` Վիենի Հայ մշակութային տան հովանավորությամբ: Կվարտետը հանդես եկավ ժողովրդական, աշուղական և դասական ստեղծագործություններով:
 Թեև հանդիսատեսը քիչ էր, սակայն դա բոլորովին չխանգարեց երաժիշտներին փայլուն կատարմամբ հիացնել նրան:

Комментариев нет:

Отправить комментарий