6 сент. 2012 г.

Դժոխքի դռան առաջ

Անահիտ Գրիգորյան
Հոգեբան Վարսիկ Հարությունյանի կարծիքով կրոնական այլ ուղղությունների հարողները հիմնականում կամազուրկ մարդիկ են, ովքեր տարբեր պատճառներով խոցելի են ֆինանսական, ընտանեկան կամ էլ սոցիալական այլ պայմաններից ելնելով իբր թե փրկություն են որոնում :

Սեդան, սակայն (անունը փոխված է) չուներ նման խնդիրներ. պարզապես մի օր հարևանուհու խորհրդով նրա հետ սկսել է մասնակցել եհովայի վկաների կազմակերպած ժողովին. "Առաջին օրը, երբ գնացի այդ ժողով ասվածը, սկսեցինք երաժշտություն լսել, ապա աղոթել, որն իմ իմացած տերունական աղոթքը չէր, հետո նրանք ինձ տվեցին բավականին գրականություն,որպեսզի կարդայի տանը"-պատմում է նա:

Օրեր հետո Սեդային ասում են, որ նրա ընտանիքը ևս պիտի մասնակցի ժողովներին, բայց, որքան էլ կինը փորձում է համոզել ամուսնուն, վերջինս անդրդվելի է մնում: Սկսվում են ընտանեկան տարաձայնությունները: Սեդան զգում է, որ մի կողմում ընտանիքն է մնացել, մյուս կողմում` ժողովները, հավաքները. "Ես այդ ժամանակ պարզապես նման էի հարբեցող մարդու, ով չէր կարողանում կտրվել խմիչքից"-հիշում է Սեդան և շարունակում, որ այդ ժամանակահատվածում ինքը երբեմն այցելում էր նաև հայ առաքելական եկեղեցի, բայց օրերից մի օր իմանում են այդ մասին,և սպառնում, որ եթե շարունակի գնալ և մոմ վառել, ապա պետք է այլևս մոռանա իրենց մասին: Մի օր էլ հարցնում են, թե կնքված է արդյոք և հորդորում, որ գնան. Գորիսի ..Սդղին գոլ.. լճում իրենց հովիվը կկնքի: Երբ այդ մասին պատմում է ամուսնուն, վերջինս ընտրության առաջ է դնում նրան` կամ ընտանիքը կամ այդ "հավաքները":

Սեդայի ամուսինը` Սերգեյը, ցավով է հիշում այդ դեպքը, պատմելուց էլ չի կարողանում հուզմունքը թաքցնել. "Կինս տարօրինակ էր դարձել: Մի օր սենյակում փակեցի, որ չգնա, բայց լաց ու կոծ դրեց: Երբ արդեն կինս իրականում խելագարության աստիճան էր հասել, ուզում էի բաժանվել, ստիպված կնոջս ընտրության առջև դրեցի կամ ես , կամ իրենց ժողովները: Նա բազմիցս խոսք էր տալիս` այլևս չգնալ այդ ժողովներին, բայց խոստումը դրժում էր":

Երկար ժամանակ,ամեն օր ,իր մեղքը քավելու համար,այցելում է եկեղեցի և մոմ վառում,Աստծուց ներեղություն խնդրելով:

Մի օր Սեդայի դուռը թակում է հարևանուհին, հերթական անգամ նրա հետ ժողով գնալու համար, սակայն երբ Սեդան մերժում է, հարևանուհին պատասխանում է "Ես կաղոթեմ, որ դու քո ընտանիքի հետ գնաս դժոխք": Սեդան այդ օրվանից սկսում է ավելի շատ վախենալ, սկսում է եկեղեցի գնալ, մոմ վառել, Աստծուց ներեղություն խնդրել: Հոգեբանի խոսքով Սեդայի երկմտության պատճառը ոչ թե ընտանիքի ընտրության խնդիրն էր կամ դժոխքի վախը, այլ նույն խոցելի վիճակը, երկմտանքը, որը սովորաբար ծնվում է սոցիալական պայմանների պատճառով:

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը այս խնդրի շուրջ նկատում է, որ մարդը պիտի կարողանա վերահսկել իր հույզերը, համոզմունքները և ճիշտ ընտրություն անել, հակառակ դեպքում մշտապես ,,երկմտանքի մեջ է մնալու դժոխքի դռան բակում":

1 комментарий:

  1. Եթե մարդը հավատում է Աստծոն, բայց կեղծ վարդապետների ձեռքում է, ապա նրա բուժումը ոչ թե հոգեբանն է, որը առաջարկում է աշխհարիկ մեթոդներ, այլ քահանան, ով պետք է բացատրի ինչու համար է կեղծ այդ կրոնը և ինչու նրա հոգին երբեք չի փկվելու, եթե նա շարունակի հարել կեղծ կրոնին: Քահանան պետք է չալարի, տեղից վեր կենա Եհովայի վկաների նման, գնա այդ մարդու տուն և ցույց տա Աստվածաշնչում այդ փաստերի մասին վկայությունները: Տվյալ պարագայում, եթե անձը իր հոգու փրկությունը չի փնտրում Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անձի զոհաբերության մեջ, որը Տերը արեց մարդկանց մեղքի դիմաց սպասվելիք պատժից ազատելու համար, իր վրա վերցնելով այդ մեղքի համար պատիժը յուրաքանչյուրիս համար (միանգամից ասեմ, որ Եհովային վկաները Հիսուսին որպես Տեր և Փրկիչ կեն ընդունում, ինչը ուղղակիորեն հակասում է Աստվածաշնչին) ապա նրա հոգու ապագան անորոշ է: Եվ պետք ի հիշել մի բան, եթե դուք, հեղինակ, Աստծոն չեք հավատում, եթե ինքներդ Հիսուսի մասին պատմությունը կես ճշմարտություն, կես կատակ եք ընդունում, եթե Նա ձեզ համար Փրկիչ չէ, այլ կերպ ասած, եթե ինքներդ քրիստանյա չեք, ուրեմն ձեր հոդվածները արդյունք չեն ունենալու:

    ОтветитьУдалить