Սեպտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր:
Այս տարի Հայաստանի 1462 դպրոցներ իրենց դռները կբացեն դպրոցականների առաջ: Այս մասին NEWS.am-ին թղթակցին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կանխատեսումների համաձայն` 2012-2013 ուսումնական տարում, ըստ ծնելիության սանդղակի, դպրոց կհաճախի մոտ 37 հազար երեխա: Առաջին դասարանցիների հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի կեսերին: Ի դեպ, 2010-2011 ուստարում 35 հազար 948 առաջին դասարանցի ենք ունեցել, իսկ 2011-2012 ուստարում` 37 հազարԿԳՆ-ից հայտնեցին, որ քանի որ այս տարի սեպօտեմբերի 1-ը շաբաթ օր է, ուստի դպրոցներում դասեր չեն լինի, բայց պարտադիր բոլորը կգնան եւ կնշեն Գիտելիքի օրը, իսկ դասերը կսկվեն սեպտեմբերի 3-ից: «Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական եւ հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական էր տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան»,- հայտնեցին նախարարությունից: Երեւանի դպրոցներում դասերը սկսվելու են ժամը 8.30, իսկ տարբեր մարզերում դասերի սկսման ժամը տարբեր է:
Ինչ վերաբերում է բուհերին, ապա առաջին կուրսեցիների հստակ թիվը պարզ կլինի հոկտեմբերին, քանի որ նրանք դեռեւս պետք է վճարեն ուսման վարձերը եւ հրամանագրվեն: Այս տարի Հայաստանի բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ: Բուհերում դասերի սկսման ժամը որոշում է տվյալ բուհի ղեկավարությունը:
Նշենք, որ ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ այս տարի Ճանապարհային ոստիկանությունը անց է կացնելու«Զգուշացեք, երեխաներ են» կարգախոսով ոչ թե տանսօրյակ, այլ միամսյակ: Ճանապարահային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտարարել էր, որ կիրականացնեն պարեկային հերթապահություն ուսումնական հաստատությունների շրջակայքում, իսկ մինչեւ այդ դպրոցների մոտ անհրաժեշտության դեպքում` գծանշումներ են ավելացրել կամ պակասեցրել, թարմացրել են հները: Նրանք առավել ուշադիր են լինելու առաջին դասարանցիների նկատմամբ, եւ ապահովելու են դպրոցականների տուն-դպրոց եւ դպրոց-տուն անվտանգ ճանապարհը: news.am

Комментариев нет:
Отправить комментарий