Շուշան Օհանյան
Սովորականի նման գալիս էի աշխատանքի: Հասնելով մեր թաղամասի շենքերից մեկի մոտ՝ նկատեցի, որ հարևանները հավաքված շենքի մոտ, ակտիվ ինչ-որ թեմա են քննարկում. մտածեցի, հավանաբար, «թոփային» թեման է՝ ընտրությունը: Հետո մոտեցա, ծանոթներիցս մեկին հարցրեցի, թե ինչ է եղել, պատասխանեց.-Ի՞նչ պիտի լինի Շուշան ջան, էս գորիսեցիների համար լավ բան չի կարելի անել, մեկա չեն հասկանում: Կոմունալից եկել, մեր շքամուտքի դուռը փոխել էին, ի դեպ ասեմ, անվճար: Առավոտը դուրս եկա, տեսնեմ բռնակը պոկել, տարել են: Մնում եմ զարմացած, մարդիկ ինչու են նման բաներ անում, միթե մենք զուրկ ենք տարրական էթիակայից, պահելաձևից:
Հա, ասենք, պոկեցիր-տարար, դրանով քո կյանքում ի՞նչ փոխվեց, էտ բռնակը ի՞նչ պիտի անես:
Ես էլ, «բռնակ գողացողի», տրամաբանությունը չհասկանալով, շարունակեցի ճանապարհս: Շատ, թե քիչ քայլեցի (ինչպես հեքիաթներում են ասում), տեսնեմ մի կին, իրենց սեփական տան առջև ծաղիկներ է տնկում: Մեկ էլ տան դարպասից դուրս եկավ փոքրիկ մի երեխա, կլիներ 7-8 տարեկան՝ ձեռքին իր տարիքին համապատասխան մի փոքրիկ ցնցուղ. եկել էր տատի սկսած գործին տրամաբանական շարունակություն տալու համար:
Նրանք ինձ ուրախացրեցին, հասկացա, որ բարի մարդիկ դեռ կան, որ լավը, գեղեցիկը գնահատողներ կան: Բայց, ցավոք, մի քիչ հետո նորից տխրելու ու մտածելու առիթ ունեցա:

“Ռազմիկ, այ անասուն,մեսդ պուկիլու եմ”-այս բառերը ուղղված էին իմ հետևից քայլող մի հրաշք մանուկի: Ասե՞մ պատճառն ինչ էր. «գլամուրային» մայրը հագել էր բարձրակրունկ կոշիկներ, և չէր կարողանում հասնել արագաքայլ մանուկի հետևից:
Ու էս ամենը ընդամենը 10-15 րոպե տևեց: Ես հասկացա, մարդիկ շատ տարբեր են, ունեն տարբեր մտածելակերպ, գեղեցիկի ընկալման տարբեր չափանիշներ:
ՄԱՐԴԻ’Կ, մի քիչ բարի եղեք, կամեցող, փորձեք բարություն անել, ինչ որ բանով օգտակար լինել:
Комментариев нет:
Отправить комментарий