Այս անգամ մեր պատմության հերոսը Լարիս Դոլբաքյանն է...նա պատմում է իր հիվանդության մասին, ցավում, որ մեր պետության մեջ դեռևս սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կան բազում չլուծված հարցեր` սկսած տեղաշարժման հնարավորությունից, մինչ լիարժեք ինտեգրում հասարակությանը:
"Հիմա հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ շատ երկրներում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ բոլորի պես և' դպրոց են գնում, և' կարգին կրթություն են ստանում, և' արհեստ են սովորում, և' աշխատում են, և' վաստակում են, և' հանգստանում են, և' սիրում, սիրվում ու ընտանիք են կազմում, և հասարակության շրջանում, մյուսներին համարյա հավասար, ակտիվ մարդիկ են",-նշում է Լարիսան` հուսալով, որ մի օր այս ամենին ականատես կլինի նաև իր սեփական երկրում...Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք դիմել Գորիսի մամուլի ակումբ,Անկախության 2, հեռ.` 028420731, 091024677, 094541261, էլ փոստ` shushan.ohanyan@gmail.com
Комментариев нет:
Отправить комментарий