20 дек. 2011 г.

Շատ յուրահատուկ ձնապատ տոնածառ ձեր սեղանին

Իհարկե ուրախ Նոր տարին անհնար է պատկերացնել առանց տոնածառի և որքան անսպասելի ու օրիգինալ, այնքան ավելի լավ: Shoppingsite.am-ը ձեզ է ներկայացնում շատ գեղեցիկ ու յուրահատուկ տոնածառեր, որոնք կարող եք դնել հենց տոնական սեղանին:

Բաղադրիչներ

6 թխվածքի համար անհրաժեշտ է


Խմորի համարՁևավորման համարՁնե գագաթների համար
. 3 ձու
. մի պտղունց աղ
. 75 գ շաքարավազ
. 100 գ աղացած նուշ
. 25 գ ալյուր
. 25 գ օսլա
. 100 գ սպիտակ շոկոլադ
. 100 գ պիստակ
. 3 ճաշի գդալ շաքարավազի փոշի
.1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Այս բիսկվիթը թխելու համար անհրաժեշտ է նաև խոհարարական յուղաթուղթ.
Յուղաթղթի վրա 20սմ տրամագծով շրջաններ գծեք, մկրատով կտրեք, շառավղով կտրեք մինչև կենտրոնը, ձագարաձև փաթաթեք և ամրակներով ամրացրեք:
Թղթե ձագարները, սուր կողմով դեպի ներքև, դրեք ավելի փոքր տրամագիծ ունեցող բաժակների մեջ:
Հիմա պատրաստենք խմորը: Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից, հարեք մի պտղունց աղով, մինչև կայուն փրփուր դառնա, այնուհետև, շարունակելով հարելը, քիչ-քիչ շաքարավազ ավելացրեք: Առանձին հարեք դեղնուցները և զգուշությամբ ավելացրեք սպիտակուցին: Աղացած նուշը խառնեք ալյուրի և օսլայի հետ: Ալյուրային խառնուրդը զգուշորեն միացրեք ձվային զանգվածին:
Խմորը լցրեք թղթե ձագարների մեջ ` գդալով կամ խոհարարական տոպրակի օգնությամբ: Թխել պետք է նախօրորք մինչև 180 °C տաքացած ջեռոցում 15-20 րոպե: Ջեռոցից հանեք և թողեք, որ հովանան:
Պիստակը մանրացրեք: Սպիտակ շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքի վրա: Հովացած բիսկվիթները զգուշորեն ազատեք թղթից և, անհրաժեշտության դեպքում, սուր դանակով  ուղիղ կտրեք հիմքը: Թխվածքները վրձինի օգնությամբ բարակ շերտով պատեք սպիտակ շոկոլադով և գլորեք մանրացրած պիստակի վրայով: «Տոնածառերի» վրայի կարմիր կետերը կարող եք ստանալ որևէ կարմիր գույնի ցուկատով:
Հիմա իսկական ձյունը գալու ժամանակն է: Շաքարի փոշին խառնեք կիտրոնի հյութի հետ, ստացված ջնարակը թեյի գդալով լցրեք թխվածքների  գագաթներին և վրայից շաքարի փոշի ցանեք: Մեր ձյունապատ ու զարդարված Տոնածառերը պատրաստ են:
Վստահ ենք, որ այսպիսի օրիգինալ տոնածառը հաստատ հատուկ փայլ կհաղորդի ձեր տոնական սեղանին և գուցե նույնիսկ ամանորյա մի նոր բարի ավանդույթ դառնա ձեր տանը: Իսկ եթե զարկ տաք ձեր երևակայությանը, դրանք զարդարելու շատ ուրիշ տարբերակներ կգտնեք:


                                                                                                                      Shoppingsite.am


Комментариев нет:

Отправить комментарий