Գորիսի տարածաշրջանում մարդիկ չեն կարողանում հանրային ծառայությունների տարբեր ոլորտներում օրենքով նախատեսված տեղեկատվություն ստանալ, մատուցված ծառայությունների վատ որակի համար իրենց վերաբերմունքն արտահայտել:
Հասարակությունն անտեղյակ է հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որոշումների կայացման գործընթացին, ծառայությունների մատուցման որակի ապահովման համար իշխանությունների կողմից իրականացվող նախաձեռնություններին, քանի որ հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությունները և տեղական իշխանություններն այդ մասին չեն տեղեկացնում հանրությանը, մյուս կողմից` հասարակական հնչեղություն չի հաղորդվում հանրային ծառայությունների մատուցման ոլորտում առկա խնդիրներին:
Գորիսի տարածաշրջանի, հատկապես գյուղական բնակավայրերում, բնակչությունը տեղեկացված չէ հանրային ծառայությունների որակին վերաբերող օրենսդրությանը, որն ընդունվել է մարդկանց կյանքը զգալիորեն բարելավելու համար:
Հանրային ծառայություններից օգտվողների իրազեկության բարձրացման, մատուցվող ծառայությունների ցածր որակի դեպքում մարդկանց կարիքները ներկայացնելու գործում կարևոր դերակատարում կարող են ունենալ տեղական ԶԼՄ-ները, սակայն եթե մայրաքաղաքում ԶԼՄ-ները հրապարակումների, մամուլի ասուլիսների, կոնֆերանսների միջոցով կարողանում են իրազեկել հանրությանը, ապա հեռավոր մարզում տեղական էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցները հազվադեպ են անդրադառնում այդ խնդիրներին;

2006թ. մեր կազմակերպության կողմից Գորիսի տարածաշրջանում հանրային ծառայությունների ղեկավարների հետ անցկացված հարցազրույցների ժամանակ հարցվողների մեծ մասը հաստատել է, որ չնայած 2003թ. ընդունված ՙՏեղեկատվության ազատության մասին՚ օրենքը տարածվում է նաև հանրության որոշ ոլորտներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների վրա` ըստ որի այդ ծառայությունների ղեկավարները պարտավոր են օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տարածել հանրային ծառայությունների մատուցման որակի, խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, այնուամենայնիվ, չեն կատարում օրենքով իրենց վերապահված պարտականությունները և այդ գործում ակնկալում են լրագրողների աջակցությունը:
Գորիսում էներգամատակարարման հասանելիությունը կազմում է մոտ 100 տոկոս, գրեթե բոլոր տնային տնտեսությունները միացված են էլեկտրական էներգիայի մատակարարման ցանցին: էլեկտրականության վճարումները կազմում են ընտանեկան ծախսերի զգալի մասը, իսկ կենցաղային ծառայությունների` մոտ 80 տոկոսը: Սակայն էլեկտրականություն մատակարարող կազմակերպությունները որևէ պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար. հին ցանց, մատակարարման կանոնների խախտում, անջատումների կամայականություն և այլն: Կամ, խմելու ջրի ներքին ցանցերը, որոնք որպես կանոն համայնքապատկան են, իսկ ջրամատակարարում կատարում է Հայջրմուղը, և երկակի կառավարումը խոչընդոտում է որակյալ ծառայության մատուցմանը:
Այս տարվա սեպտեմբերից կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ՙՏեղեկատվության ապահովում հանրային ծառայություններում՚ ծրագրի շրջանակներում նախաձեռնել է լրագրողական տպագիր և հեռուստատեսային նյութերի, քննարկումների, մամուլի ասուլիսների միջոցով հասարակական հնչեղություն հաղորդել հանրային ծառայությունների մատուցման ոլորտի խնդիրներին, հանրությանը տեղեկացնել հանրային ծառայություների՝ էնեկրամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում կատարվող ծառայության մատուցման վիճակին, օրենսդրությանը:
Նախաձեռնության մեկնարկին կազմակերպությունը Գորիսի տարածաշրջանի համայնքներում հանրային ծառայությունների մատուցման իրավիճակը գնահատելու համար իրականացրել է մոնիտորինգ, որի հաշվետվությունը շուտով կհրատարակվի, կքննարկվի հանրային ծառայությունների ղեկավարների, հասարակության տարբեր խմբերի հետ, կներկայացվի ՙՀայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՚: Նախագծի շրջանակներում նախատեսվում է հրատարակել նաև ներդիրներ:

Սպասում ենք արձագանքների` ինչպես նաև, թե ինչ խնդիրների մասին կցանկանային անդրադառնալ առաջիկայում պատրաստվելիք հեռուստահաղորդումներում: Ակնկալում ենք, որ նախագծի արդյունքում կբարձրանա տեղական իշխանությունների և հանրային ծառայություն տնօրինողների պատասխանատվությունն իրենց գործունեության մասին հանրությանն իրազեկելու, թափանցիկ գործունեություն ապահովելու, մատուցվող ծառայության որակը բարձրացնելու գործում:
Комментариев нет:
Отправить комментарий