3 нояб. 2011 г.

Մեկնարկել է "Իմ պատմությունը" մեդիա արշավը

Նոյեմբերի 1-ից "Գորիսի մամուլի ակումբ" հկ-ն Մամուլի աջակցության "Ինտերնյուս" հկ-ի "Հասանելի դառնալ մարդկանց" ծրագրի շրջանակներում մեկնարկել է "Իմ պատմությունը" խորագրով մեդիա արշավը:

"Իմ պատմությունը" ծրագրով նախատեսում ենք վեր հանել իրավունքի խախտման դեպքեր` իրական հերոսների կենդանի պատումներով /պատրաստվելու են տեսանյութեր/: 

Անկասկած իրավուքների խախտման դեպքերի ականատես ենք լինում բոլորս, ուստի մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` նմանօրինակ պատմությունների մասին մեզ իրազեկելու հարցում:
Պատրաստված տեսանյութերը կտեղադրվեն մեր բլոգում, www.itekngo.com, www.lenahovsepyan.com կայքերում, կտարածվեն ֆեսբուքյան մի շարք խմբերում, պատմությունների շուրջ կկազմակերպվեն քննարկումներ: 

Կարևոր ենք համարում խոսքի ազատությունն ու անկողմնակալությունը պատրաստվելիք տեսանյութերում:

Կանխավ շնորհակալությամբ ու հանրօգուտ համագործակցության ակնկալիքով` ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ:

Կապը մեզ հետ`                    հեռ՝   028420731,094541261,096551184
                                        էլ փոստ`   gorispressclub@gmail.com
                                                           shushan.ohanyan@gmail.com

Комментариев нет:

Отправить комментарий