«Կոտրված սրտի համախտանիշը» սրտաբանների մոտ նոր եզր է, որը բնութագրում է այն հիվանդությունը, որը զարգանում է սթրեսի և հոգեկան ապրումների ֆոնի վրա: Գիտականորեն այդ եզրը կոչվում է կարդիոմիոպատիա տակոցուբո: Այս համախտանիշի հայտնաբերման դեպքում մի քանի անգամ մեծանում է ինֆարկտ ստանալու և սրտի անբավարարություն ձեռք բերելու հավանականությունը,- ասվում է հետազոտության եզրաակցության մեջ, որի մասին տեղեկություններ հրապարակվել են British Medical Journal-ում:
Օրինակ՝ այն ծնողները, որոնք կորցրել են իրենց երեխային, նրա մահվանից հետո 10 տարիների ընթացքում 4 անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր նման ապրումներ չեն ունեցել: Բժիշկները նշում են, որ «կոտրված սրտի համախտանիշը» չունի միայն հոգեբանական պատճառներ: Բացի այդ, սրա հետևանքով առաջացած իմունային համակարգի թուլացումը կարող է հանգեցնել լուրջ թոքաբորբերի կամ պատճառ դառնալ ավտովթարի համար: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս` այն մարդիկ, ովքեր ծանր հոգեկան ապրումներ են ունեցել, առնվազն մեկ տարի պետք է լինեն բժշկի հսկողության տակ: drugs.am

Комментариев нет:
Отправить комментарий