
Տոնական զորահանդես էր…
Մարմինդ սարսում էր…Ակնածանքդ՝ ուրախությանդ հետ հյուսքեն, սեղմում էր կոկորդդ…Հետ ես գնում ընդամենը 20 տարի. ցուրտ է, խավար է, աղետի գոտի է, ամենուր աղետալի է, պատերազմ է, սով է, հառաչով տապալվող ծառեր են, սևազգեստ մոր սուգ է, դեպ սահման ընտրյալների ինքնականչ է, Հայրենիքի կանչ է: Է’ր: Օրհասի նյարդակուռ ուրվագիծ էր…
Տոնական զորահանդես էր:
Այդ մե՞նք ենք…Տե’ր իմ, ների’ր, թե հուսահատության ալիքը չի շրջանցել մահկանացուիս էլ, թե առտնին մթագնել էր հավատս, թե տեսնելուս չէր հաջորդել նկատելը, ակնածելը, հպարտանալը…Ների’ր, թե չէինք զգացել մանրի մեջ ՎՍԵՄԻ տարրալուծվելը, իմ-ի ու ՄԵՐ-ի դիֆուզվելը: Թե ՀԱՅՐԵՆԻՔԸ փորձել էինք տեսնել մեր…մառանում…
Տոնական զորահանդես էր…
Ընդամենը 20 տարում…
Փա~ռք Տիրոջը…
Լո~ւյս ԼՈՒՅՍ շիրիմներին…
Ո~ւժ հոգով ուժեղներին…
Հավա~տ հոգով նվաղներին…
Տոնական զորահանդես էր:
Այդ մենք էինք: Մեզ հետ էին ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ, ՍԵՐԸ…
Տոնական զորահանդես էր…
Լենա Հովսեփյան
lenahovsepyan.com
Комментариев нет:
Отправить комментарий