Գարուն է, նոր տրամադրություններ են, նոր տոներ են, էլ չասենք ծննդյան տարեդարձերի մասին, որոնք ընդհանրապես ամբողջ տարվա ընթացքում պատահելու սովորություն ունեն: Ամեն անգամ ավելի հետաքրքիր ու անսպասելի ձևով ձևավորված սեղանը էլ ավելի տոնական տրամադրություն է հաղորդում խնջույքին: Այս անգամ Shoppingsite.am-ը առաջարկում է անձեռոցիկների ձևավորման շատ գունեղ, ուրախ և գեղեցիկ տարբերակներ: Այս տարբերակները հարմար են նաև նրանով, որ կարելի է օգտագործել նույնիսկ անցած տոներից մնացած թեմատիկ անձեռոցիկները, որոնց ճակատագիրն այլապես մութ դարակում անհույս սպասելն է հաջորդ տարվա իրենց «վերաբերող» տոնին: Եվ այսպես անհրաժեշտ է` եռաշերտ անձեռոցիկ, մկրատ և կրեատիվ տրամադրություն:
Վերցնում ենք եռաշերտ գունավոր անձեռոցիկը:
Այն մկրատով կտրում ենք ինչպես ցույց է տրված նկարում, պահում ենք առաջացած եզրը:
Այնուհետև մեջտեղից բացելով անձեռոցիկը` հովհարաձև ծալում ենք: Վերցնում ենք եզրից կտրած ժապավենը և դրանով կապում ենք «հովհարը»:
Հիմա շատ զգուշությամբ իրարից առանձնացնում ենք անձեռոցիկի շերտերը:
Բոլոր շերտերը հաջողությամբ իրարից առանձնացնելուց հետո կստանաք ահա այս հրաշալի բազմաթերթ ծաղիկը:
Комментариев нет:
Отправить комментарий