8 мая 2011 г.

Ադրբեջանցիները ցանկանում են ձախողել Էմմիի ելույթը

Ադրբեջանի հերթական վայնասունը` կապված «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի ելույթի հետ, որն ուղղեկցվում է քոչարի պարով, նոր երանգներ է ձեռք բերում: Այժմ Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը պատրաստվում է պաշտոնապես դիմել Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպությանը և «Եվրատեսիլի» կազմկոմիտեին`պահանջելով արգելել հայ երգչուհուն հանդես գալ այդ պարի ուղեկցությամբ:
Գործակալությունն այժմ հապշտապ կերպով հավաքում է անհրաժեշը փաստաթղթերը, իսկ մինչ այդ Բաքվի երաժշտագետները հերթական «հայտնագործությունն» են արել` պնդելով, թե քոչարին առաջին անգամ «յուրացրել է» կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը 1940 թվին:                 
                                                                                                                          www.asekose.am

Комментариев нет:

Отправить комментарий