Գերմանական առաջին հեռուստաընկերությունը` ARD-ն Եվրատեսիլի եզրափակչի նախօրյակին երաժշտական քննադատ է հրավիրել, ով գնահատել է այս տարվա Եվրատեսիլի մասնակիցներին եւ նրանց հնարավորությունները:
”Հայաստանը ուղարկել է այս երիտասարդ երգչուհուն, ով դեռ մանկուց իր երկրում հայտնի է“,-BOOM, BOOM-ի հնչյունների ներքո ներկայացնում է հաղորդավարուհին ու խոսքը տալիս երաժշտական քննադատ Մարկուս Մորին. „Երգչուհին շատ դրական է ու պրոֆի, նա կարող է: Էմմիի դեմքից զգացվում է, որ նա Դյուսելդորֆում հաղթել է ուզում“,-իր խոսքն այսպես է սկսում քննադատը:
Հնչում է Էմմիի երգն ու եթերավարները մտածում են, թե ինչ ազդեցություն կունենա երգը, երբ Էմմին Եվրատեսիլի Հայաստանի եզրափակիչ համերգի ձայնագրության փոխարեն բեմի վրա պարընկերների հետ բեմադրությամբ ներկայացնի երգը:
“Եվ երգչուհին է լավը, և երգը,-ժպտում է քննադատը և չմոռանալով, թե ինչի համար է եկել, հավելում,-միայն թե տեսահոլովակի մեջ կոպիտ, երբեմն էլ ծիծաղելի շարժումներ է անում“:
Երաժշտական քննադատը գերմանացի հեռուստադիտողներին բացատրում է, որ ողջ Եվրոպայում հայկական մեծ սփյուռք կա և որ Հայաստանից ներկայացված անգամ թույլ երգերը գոնե լավագույն տասնյակում հայտնվում են, քանի որ հայերը քվեարկում են իրենց երկրի օգտին:
Այն հարցին, թե Էմմին վատագույն դեպքում որ հորիզոնականում կհայտնվի, Թոմաս Մորը ասում է` 5-րդ. “Ես Էմմիի գաղտնի երկրպագուներից եմ”: henaran.am

Комментариев нет:
Отправить комментарий