Առողջությունը մարդկային ամենաթանկ ռեսուրսն է: Այն մեծապես կախված է բնատուր տվյալներից: Այնուամենայնիվ, գիտնականներն ապացուցել են, որ գենոտիպն ազդում է առողջության վրա միայն 20%-ով: Մարդու առողջությունը 80%-ով կախված է նրանից, թե ինչպես է մարդ նրան հետևում: Փորձը ցույց է տալիս, որ առողջ ապրելակերպ վարելով` կարելի է վերականգնել առողջությունը:
«Մարդն այն է, ինչ նա ուտում է»: Ուտելիքը պետք է պատրաստված լինի բնական մթերքից: Բնական մթերքները հարուստ են հյուսվածքներով, հանքային նյութերով ու վիտամիններով: Այն մթերքները, որոնք գովազդվում են որպես հանքային էլեմենտներով հարստացված, դժվար թե որևէ օգուտ տան: Ապացուցված է, որ հանքային էլեմենտները յուրացվում են միայն որոշակի միացությունների կազմում, որոնք առկա են միայն բնական մթերքների բաղադրության մեջ:
Դեռևս ապացուցված չէ, որ մոդիֆիկացված սնունդն էլ է օգտակար է առողջության համար: Խորհուրդ կտանք ուտել միայն այն, ինչն օգտակար է օրգանիզմին: Ամեն անգամ, երբ ուտում եք խմորեղեն կամ կոնֆետ, մտածեք` այն ավելի շատ օգու՞տ կտա, թե՞ վնաս:
Գերադասելի է սնունդն ընդունել ստույգ ժամերին, որոնց ընթացքում կարելի է ուտել միայն բանջարեղեն, միրգ կամ խմել առանց շաքարի հյութեր: Միևնույն ժամին սննդի ընդունումը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, հետևաբար նաև` աղեստամոքսային համակարգի նորմալ գործունեությանը:
Սննդակարգի մեջ ավելացրեք հնարավորինս շատ բանջարեղեն, միրգ ու հյութեր: Նրանք սննդի ընդունումը դարձնում են ավելի թեթև ու հագեցնող:
Ուտել կարելի է միայն չափավոր բաժիններով: Շատ ուտելու խնդիրը լուծելը կլինի մեկ քայլ առաջ դեպի առողջությունն ու երկարակեցությունը:

Комментариев нет:
Отправить комментарий