23 февр. 2011 г.

Գլոբալ տաքացում և...Հայաստանը

Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության բնապահպանական արդիական մարտահրավերներից է, քանի որ ջերմոցային գազերի հսկայական ու ավելացող մարդածին արտանետումների և մթնոլորտում նրանց աճող կոնցենտրացիայի հետևանքով ուժեղանում է բնական ջերմոցային էֆեկտը, խանգարվում է երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև բնական ճառագայթային և ջերմային հաշվեկշիռը, իսկ արդյունքում բարձրանում է գետնամերձ շերտի ջերմաստիճանը:

Դե, իսկ Հայաստանը, որպես լեռնային երկիր աչքի է ընկնում խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտածին ու անապատացման պրոցեսներով և հաճախակի տարերային աղետներով:


Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, գոնե հենց այս հանգամանքները հաշվի առնելով, Հայաստանում պետք է սպասել կլիմայի համամոլորակային փոփոխության առավել զգալի արտահայտություն:

Մարդածին վտանգավոր ազդեցությունից կլիմայական համակարգի պահպանության և նրա բացասական հետևանքների կանխման նպատակով ՄԱԿ-ի անդամ երկրները 1992 թ. ստորագրեցին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ), ապա 1997 թ.` Կիոտոյի արձանագրությունը:

Հայաստանը ևս 1993-ին և 2002-ին վավերացրեց դրանք, սակայն իրականում դրանք ոչ մի արդյունք չտվեցին, համենայն դեպս, մինչ այժմ չեն տվել:

Բնապահպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ, իհարկե, հաճախ են նշում, թե Հայաստանը, լինելով նշված կոնվենցիաները վավերացրած երկիր, իրականացնում է ռազմավարություն` ավելի բարելավված շրջակա միջավայր ապահովելու համար, որի մեջ, որքան էլ զարմանալի է, մտնում են «անտառային տարածքների պահպանումը, ծառատունկը, ջրային ռեսուրսների պահպանումը և, այս առումով, հատկապես` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը», բայց այն, ինչ կատարվում է իրականում, օրինակ՝ հենց Հայաստանի անտառներում, ամենևին էլ լավ կանխատեսումների տեղիք չեն տալիս:

                                                                                           

Комментариев нет:

Отправить комментарий