Կառարավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր նախագիծ, որով կլուծվի հղիության նպաստների հետ կապված դժգոհությունների խնդիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Մասնավորապես, Մելիքյանի խոսքով, նոր նախաձեռնությամբ այսուհետ նախածննդյան և հետծննդյան արձակուրդներից կօգտվեն ոչ միայն աշխատող, այլև չաշխատող կանայք, ինչի հնարավորությունը չի եղել նախկին օրենքում։ «Չաշխատող կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար»,– ասաց Մելիքյանը։
Նա հայտնեց, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ «այն կանայք, ովքեր այս ընթացքում օգտվել են հղիության արձակուրդից՝ ինչ–որ չափով տուժելով նախորդ օրենսդրական փոփոխության հետևանքով, այդ չափով նրանց գումարները կվերականգնվեն և կփոխհատուցվեն մոտ մեկ ամսվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ 2010թ. խորհրդարանական վերջին քառօրյայում ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքը հարուցել էր հղի կանանց դժգոհությունն այն պատճառով, որ նոր օրենքով կրճատվել էին հղիության ընթացքում վճարվող նպաստները։ Հղիների դժգոհություններն ընդհանրացրել և կառավարությանն էին ներկայացրել հասարակական կազմակերպությունները։

Комментариев нет:
Отправить комментарий